Լրահոս
Օրվա լրահոսը

Կորյուն Նահապետյան. «Լավրովի այցը պետք է, ընդհանուր առմամբ, դիտել որպես հերթական այց»

Նոյեմբեր 11,2015 18:03

«Նման հանդիպումները կարող են պարբերական բնույթ կրել՝ ունենալով տարբեր օրակարգեր»,- նոյեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սերգեյ Լավրովի այցին, ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Նրա խոսքերով՝ այցի ընթացքում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ են քննարկվել, եւ անդրադարձ եղել է ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ տարածաշրջանային խնդիրներ: Պատասխանելով հարցին, թե Լավրովը ի՞նչ պահանջով էր եկել Հայաստան, նա ասաց. «Որոշակի շրջանակներ, այդ թվում եւ լրատվական, վարկածներ են առաջ քաշում եւ հետո այդ վարկածների շուրջ սկսում են իրենք մեկնաբանություններ ստանալ տարբեր անձանցից, եւ այդ վարկածների շուրջ փորձում են տարատեսակ քննարկումներ կազմակերպել: Այն ինչ ներկայացվել է պաշտոնական հաղորդագրության մեջ, կուզենայի որ հենց այդ շրջանակներում փորձեք հարցադրումներ հնչեցնել, թե չէ տողատակերում, ենթատեքստեր տեսնել … Հրապարակային են եղել հանդիպումները, ներկայացվել է պաշտոնական հաղորդագրություն»:

Koryun_Nahapetyan-2

Կորյուն Նահապետյանը համարում է, որ Լավրովի այցը պետք է ընդհանուր առմամբ դիտել որպես հերթական այց. «Մամուլում հանդիպել եմ նման հարցադրումներ, որ կարծես թե ինչ որ պահանջներ են ներկայացվել Հայաստանի իշխանություններին եւ նման կարգի այլ շեշտադրումներ: Ես կարծում եմ, որ դրանք սոսկ ենթադրությունների մակարդակի վրա են եւ որեւէ բավարար հիմք չունեն, եւ դրանց շուրջ ինտրիգներ ստեղծելը ուղղակի տեղին չէ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30