Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու բանկերում աշխատում են հօգուտ «Այո»-ի՞

Նոյեմբեր 11,2015 18:30

Գյումրու ՀԱԿ կառույցի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանն այսօր Aravot.am-ին դժգոհեց, որ Գյումրու բանկերում, բացառությամբ «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ բանկ»-ի հրաժարվում են գումար վերցնել «Ոչ»-ի քարոզարշավի հիմնադրամի հաշվեհամարին:

«Ես այսօր ուզում էի փող փոխանցել «Ոչ»-ի քարոզարշավի հիմնադրամին, «ՎՏԲ» բանկում ասացին՝ չենք կարող գումարը վերցնել, որովհետեւ այդ հաշվեհամարը ցույց չի տալիս: Մյուս բանկերում եւս նույն պատկերն էր, ցույց չէր տալիս հաշվեհամարը ու վերջ…Միակ բանկը «ԱԿԲԱ»-ն է եղել, որտեղ կարողացել ենք փող փոխանցել, իսկ «Հայէկոնոմբանկում» մուծում կարողացա կատարել միայն ահազանգելուց հետո: Երբ ահազանգեցի, նոր ընդունեցին իմ գումարը տվյալ հաշվեհամարին:

Բանկի աշխատողներն արդարանում էին՝ ասելով, թե չմտածեք մենք խոչընդոտում ենք, ուղղակի այդ հաշվեհամարը համակարգում ցույց չի տալիս: Թե ինչի համար են այդպես անում, հետեւությունները թողնում եմ ձեզ, այս մարդիկ վախենում են, շատ լավ հասկանում են ինչ բան է «Ոչ»-ը, ինչ է «Այո»-ն: Ուզում են «Այո»-ն առաջ տանել, որովհետեւ այստեղ շահեր կան: Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը շատ լավ գիտեն, որ եթե հանկարծ չկարողանան Գյումրիում ապահովել «Այո-ի թվերը, իրենք կարող է մտնել գործազուրկների շարքերը: Այս պաշտոնյաները քննություն են հանձնում Սերժ Սարգսյանի մոտ», -ասաց Վահագն Խաչատրյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30