Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունների զարգացումը կարող է իր ներդրումն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում, եթե հաշվի առնվի, որ Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի եւ Ադրբեջանի, եւ Հայաստանի հետ: Այս կարծիքը, «Trend.az»-ի հետ զրույցում, հայտնել է իսրայելացի դիվանագետ Յակով Քեդմին:
Դիվանագետը, մասնավորապես, մեկնաբանում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանը, որով այդ երկրի կառավարությանը հանձնարարվում է ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ միասնական տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին պայմանագիր ստորագրել։
«Ոչ մի անսովոր բան չկա, որ Ռուսաստանը եւ Հայաստանը համակարգում են իրենց գործողությունները օդային պաշտպանության ոլորտում: Մաքսային միության կամ Եվրասիական միության մյուս անդամները նույնպես կարող են նման համաձայնագրեր ստորագրել: Այնուամենայնիվ այս համաձայնագիրը կբարդացնի Հայաստանի օդային տարածքում ցանկացած օդուժի գործողություն»,- նշել է Քեդմին:
Նա նաեւ ասել է, որ Ադրբեջանը պետք է շարունակի ամրապնդել Ռուսաստանի հետ հարաբերությունները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ