Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսաստանը դժգոհ է, որ ԵՏՄ-ում Հայաստանի գնումների փաստաթղթերը չեն թարգմանվում ռուսերեն. Ведомости

Նոյեմբեր 11,2015 14:20

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը նոյեմբերի սկզբին նոտաներ է ուղարկել Բելառուսի առեւտրի եւ Ղազախստանի ու Հայաստանի ֆինանսների նախարարություններ։ Այս տեղեկությունը հաղորդել է «Ведомости»-ին։

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով պետական գնումների մատչելիությունը պետք է նույնը լինի անդամ երկրների բոլոր կազմակերպությունների համար, այնպես ինչպես ազգայինների դեպքում է։ Սակայն այս պահանջը դեռ չի իրականացվում։

Հայաստանին ուղարկված նոտայում նշված է, որ գնումների փաստաթղթերը չեն թարգմանվում ռուսերեն, որը Մաքսային միության պաշտոնական լեզուն է։ Բելառուսում խնդիրներ կան ծառայությունների եւ աշխատանքների ծագումը հաստատելու հետ։

Ղազախստանի մասին նշված է, որ այդ երկիրը հաստատել է 245 ապրանքատեսակից կազմված ցանկ, որոնք կարելի է գնել միայն ղազախական արտադրողներից։ Կա նաեւ Ղազախստանի պոտենցիալ մատակարարների բազա։ Ղազախստանի հետ հիմնական խնդիրը էլեկտրոնային ստորագրության փոխադարձ ճանաչման բացակայությունն է։

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունից նաեւ հայտնել են, որ նոտաների պատասխան դեռ չեն ստացել։ «Ведомости»-ին չի կարողացել Հայաստանի եւ Ղազախստանի արտաքին գործերի նախարարություններից մեկնաբանություն ստանալ։ Իսկ Բելառուսի առեւտրի նախարարությունից ասել են, որ դեռ չեն տեսել նոտան։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30