«Վերնիսաժ»-ի կրակոցների գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Վալերիկ Հովհաննիսյանին պետք է վիրահատեն 3-րդ անգամ: Նա առողջական լուրջ խնդիրներ ունի: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Վալերիկ Հովհաննիսյանի հայրը՝ Սամվել Հովհաննիսյանը:
Վալերիկ Հովհաննիսյանը այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հիվանդանոցում:
Իսկ ինչ վերաբերում է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հոկտեմբերի 21-ի դատավճիռը բողոքարկելուն, Սամվել Հովհաննիսյանը դեռ չի որոշել: Սակայն դատավճիռը հրապարակելու օրը նա բորբոքվեց եւ ասաց, որ դատարանը անարդար որոշում է կայացրել, անպայման բողոքարկելու են:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ