Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանյանը կարծում է, որ իրավական տեսակետից որեւէ քայլ չի ձեռնարկվում. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 11,2015 11:07

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն անդրադառնալով ցմահ ազատազրկվածների խնդիրներին՝ ասել է. «Հայաստանի իշխանություններն այդ կատեգորիայի մարդկանց նկատմամբ ընդհանրապես որեւէ վերաբերմունք չունեն եւ չեն ուզում անդրադառնալ նրանց հիմնախնդիրներին։ Մեծ հաշվով այսպես կարող եմ ասել՝ այստեղ կարող է գործել երկու սկզբունք, որոնք կարող են համատեղվել։ Մի սկզբունքը կարող է լինել զուտ գթասրտության, մարդասիրական վերաբերմունքը, մյուսը կարող է լինել զուտ իրավական մոտեցումը։ Հիմնականում քաղաքակիրթ երկրներում այդ երկուսը համատեղվում են։ Հայաստանում, ես կարող եմ պնդել, որ գործում է ոչ մեկը, ոչ էլ մյուսը»։

Իշխանյանը կարծում է, որ իրավական տեսակետից որեւէ քայլ չի ձեռնարկվում. «Պատժից ազատելը հիվանդության պատճառով մասնակի գործեց Սողոմոն Քոչարյանի նկատմամբ, որն էլ գործեց բավականին ուշացումով եւ գործեց միայն այն պատճառով, որ եղավ հասարակական մեծ արձագանք եւ մեծ ճնշում, եթե դա էլ չլիներ, ես համոզված եմ, որ Սողոմոն Քոչարյանը 15 օր էլ ազատության մեջ չէր լինի եւ կմահանար քրեակատարողական հիմնարկում»։

Նշենք, որ ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ սույն թվականին ծանր հիվանդության պատճառով մահացել է երեք ցմահ դատապարտյալ ոմն Առաքել, Սողոմոն Քոչարյանը եւ Կարեն Բոյաջյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի վիճակագրության համաձայն՝ 2012-2014 թվականներին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահացել է 85 դատապարտյալ, որոնցից 14-ն ունեցել է պատժի հետ անհամատեղելի հիվանդություն, այսինքն, ըստ Կառավարության որոշման, ենթակա էին ազատ արձակման։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30