Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա պարտված գործ է». Ակտիվիստը՝ ոստիկանության հայցի մասին

Նոյեմբեր 10,2015 21:44

2013 թվականի դեկտեմբերի երկուսին ընդդեմ Մաքսային միության կազմակերպված բողոքի ակցիայի գործով Վարչական դատարանում դեռ քննվում է վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով ոստիկանությունն ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոաննիսյանի գործը:

Այսօր հերթական դատական նիստին Դանիել Իոաննիսյանը չէր ներկայացել, ասաց՝ ծանուցագիր չի ստացել: Այս գործը ակտիվիստը համարում է աբսուրդների շարքից:

«Ես առաջինն էի այդ օրը, որ ինձ բերման ենթարկեցին: Բերման ենթարկեցին, երբ բանակցում էի Վալերի Օսիպյանի հետ: Ոստիկանությունը դատարանում մինչ օրս ոչ կարողանում է ասել, թե որն է եղել այն պահանջը, մի կողմ դրած օրինական-չօրինական, որ չեմ կատարել: Ոստիկանությունն է  օրենք խախտել, որովհետեւ մենք իրազեկված երթ էինք իրականացնում: Այս գործը խեղկատակություն է»,- ասաց ակտիվիստը:

Նա չի հասկանում ոստիկանության ներկայացուցիչների պնդումները, թե այդ օրվա ակցիայի բոլոր նկարահանումները ջնջվել են. «Ասում են, բոլոր նկարահանումները ջնջել են, որովհետեւ այդ տեսանկարահանումներում որեւէ մեկի կողմից իրավախախտում չի արձանագրվել: Այսինքն, ես իրավախախտում չեմ գործել, իրենք են փաստում, որ իրավախախտում չի արձանագրվել, դրա համար են տեսանյութերը ջնջել, բայց հակառակ կողմից ասում են՝ չէ իրավախախտում ես գործել, պետք է հիսուն հազար դրամ վճարես, ո՞նց հասկանանք այս հակասությունը: Սա պարտված գործ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30