Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռիչարդ Միլս. Ղարաբաղյան հակամարտության միակ կարգավորումը խաղաղ բանակցային լուծումն է

Նոյեմբեր 10,2015 20:03

«Վերջին 25 տարիների ընթացքում արդյունքի չհասնելը չեմ կարծում, որ միջնորդների մեղքն է»,- նոյեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին, ասաց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Նրա կարծիքով՝ կոնֆլիկտի միակ լուծումը խաղաղ բանակցային լուծումն է, որը կապահովի բոլորի անվտանգությունը. «Դա բոլոր կողմերից պահանջում է քաղաքական կամք: Միջնորդները աշխատում են, որպեսզի ապահովեն այն միջավայրը, այն հարթակը, որը քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավորություն կտա առաջ շարժվել»:

Դեսպանը նշեց, որ ԱՄՆ կառավարությունը մտահոգված է բռնությունների թվի ավելացմամբ. «Բռնությունների այդ մակարդակը ուղղակի անընդունելի է, եւ չի կարող այսպես շարունակվել: Կարծում եմ՝ դա կողմերի մոտ քաղաքական կամք պետք է ձեւավորի, որպեսզի խնդիրը լուծում ստանա, ես դրանում վստահ եմ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30