«Մեր մոտեցումն այն է, որ կառավարությունը պետք է ապահովի տարածք եւ հնարավորություն սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ բաց քննարկումների համար»,- նոյեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Նա կարծում է, որ երկու կողմերը իրենց տեսակետները ներկայացնելու հնարավորությունները ունեն. «Մենք հետեւում ենք ընթացքին, ինչպես մեր մյուս միջազգային գործընկերները: Մենք խոսում ենք նաեւ քաղաքացիական հասարակության կառույցների հետ եւ լսում ենք նաեւ նրանց դիրքորոշումները՝ տեղեկանալու՝ արդյոք նրանց համար հավասար հնարավորություններ ապահովվո՞ւմ են: Կարծում եմ՝ կառավարությունը գիտակցում է այն անհրաժեշտությունը, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի մասով արժանահավատություն ապահովելու առումով անհրաժեշտ է, որ լինի բաց, ընդգրկուն բանավեճ, եւ կարծում եմ՝ դա գիտակցվում է եւ ապահովվում է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ