Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Միլս. «Հայաստանի կառավարությունը վերջին տասնամյակում իսկապես առաջընթաց է գրանցել»

Նոյեմբեր 10,2015 19:42

«Մենաշնորհների կողմից վերահսկողությունը այն ուղղությունն է, որի ուղղությամբ մենք պետք է մեր հայ գործընկերների հետ աշխատենք»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նոյեմբերի 10-ին ելույթ է ունեցել Հայ-ամերիկյան առեւտրաարդյունաբերական պալատի առաջ:

Ելույթից հետո դեսպանը պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադառնալով տնտեսական մենաշնորհին՝ դեսպանը ասաց, որ դա պայմանավորված է նաեւ նրանով, որ Հայաստանի՝ Թուրքիայի հետ սահմանը փակ է. «Սահմանի փակ լինելով նաեւ տնտեսության համար շուկան է փակ: Եվ տնտեսական ուժի չարաշահման այս խնդիրը, որ շուկան բաց լինի նաեւ փոքր ձեռնարկությունների համար, լինելու է մեր աշխատանքների կիզակետում»:

Սակայն Ռիչարդ Միլսը հավելեց, որ երբեմն չեն ներկայացվում այդ ոլորտում դրական զարգացումները, մասնավորապես՝ կոռուպցիայի հարցում. «Կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը վերջին տասնամյակում իսկապես առաջընթաց է գրանցել՝ ավելի բաց է, ավելի թափանցիկ: Կարծում եմ՝ Հայաստանի քաղաքացիներին հիմնական ծառայությունների մատուցումը ավելի բաց եւ ավելի հասկանալի ձեւով է իրականացվում: Այժմ մարդկանցից չի պահանջվում, որ կաշառք տան այնպիսի ծառայությունների համար, որոնք պետությունը պարտավոր է մատուցել: Ճիշտ նշեցիք՝ մենաշնորհների կողմից վերահսկողությունը այն ուղղությունն է, որի ուղղությամբ մենք պետք է մեր հայ գործընկերների հետ աշխատենք: Հեշտ ուղղություն չէ, բայց աշխատելու ենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30