Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Բարսեղյան. «Ֆելիքս Ցոլակյանը աշխատանքային ժամին «այո»-ի քարոզչություն է անում»

Նոյեմբեր 10,2015 19:25

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ահազանգում է, որ Գյումրիում  առողջապահության, կրթության ոլորտի համայնքապատկան հիմնարկների մակարդակում առայժմ մեղմ հանձնարարություններ են տրված ճշտել, թե ովքեր են մասնակցելու հանրաքվեին, ովքեր են «այո» քվեարկելու:

Պարոն Բարսեղյանը մանրամասնեց. «Գյումրեցիներին կոնֆետներ են խոստանում այն իմաստով, որ այ Սերժիկը նեղացել էր 2013-ի փետրվարյան ընտրություններից հետո, դրա համար լավ չնայեց Գյումրիին, հիմա որ քվեարկեք, փողոցների բարեկարգման համար փող կտան: Էլ չեն ասում, որ Եվրոպայի զարգացման բանկն է վարկ տալիս Գյումրիին, ոչ թե Սերժ Սարգսյանը»:

Ըստ Լևոն Բարսեղյանի՝ սրանք «մանկական ահաբեկումներ են, բայց գյումրեցիները լավ գիտեն, թե ով ով է, ու չի նշանակում, որ ժողովուրդը գառան նման գնալու և իրենց ուզածով է քվեարկելու»:

Լևոն Բարսեղյանի համար անընդունելի է այն, որ պետական պաշտոնյաներն իրենց աշխատաժամանակի հաշվին «այո»-ի քարոզչություն են անում: Ու հայտնեց իր մտահոգությունը. «Երբ մի կուսակցություն որոշում է վարչապետին, մարզպետներին ծանրաբեռնել իրենց պարտականություններից չբխող գործառույթներով, և որոշ պաշտոնյաներ ասում են, որ արձակուրդ չեն գնալու և իրենց գործի հետ այդ գործն են անելու: Վարչապետի, մարզպետի քաղաքական գործերը ծանր գործեր են, նրանք  չեն ենթադրում, որ պետք է ազատ ժամանակ ունենան: Բայց նրանք նաև ստանձնում են կատարելու այդ աշխատանքը: Նշանակում է, որ իրենք իրենց բուն պարտականությունները պիտի թերի կատարեն, սա վարչական ռեսուրսի չարաշահում է»:

Լևոն Բարսեղյանը, օրինակ բերեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, որը աշխատաժամին տրված հարցազրույցի ընթացքում մեկ տողով հայտարարել է, որ ինքը «այո» է քվեարկելու. «Սա վարչական ռեսուրսի չարաշահում է: Ֆելիքս Ցոլակյանը պարտավոր էր նման հարցերի պատասխանել աշխատանքային ժամից հետո՝  վարչական շենքից դուրս:  ՀՀ-ում իշխանությունն արդեն տասնյակ տարիներ շարունակում 1 նույն ոճով գործել, մեր մուծած հարկերով մեզ չեն ծառայում, այլ կենտրոնական իշխանությանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30