Լրահոս
Օրվա լրահոսը

Վկա. Ոստիկանությունում որոշակի խնդիրներ էին առաջացել Տարոն Սիրադեղյանի փաստաթղթերի հետ կապված

Նոյեմբեր 10,2015 19:15

Վարչական դատարանում դատավոր Հրաչ Այվազյանի նախագահությամբ նոյեմբերի 10-ին շարունակվում էր Տարոն Սիրադեղյանի գործով դատական նիստը:

Դատական նիստի ընթացքում հարցաքննվեց գործով վկա Անդրանիկ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ ճանաչում է Տարոն Սիրադեղյանին: Նա եւս մասնակցել  2014 հունիսի 23-ի հավաքին՝ սկզբից առցանց, ապա հետո գնացել է Սարյան փողոց, երբ հավաքի մասնակիցներին տեղափոխել են ոստիկանության բաժին: Նա ընդգծեց, որ առաջին մարդկանցից է եղել, որը գնացել է ոստիկանության կենտրոնական բաժանմունք, իրեն չեն ձերբակալել:

«Չեմ տեսել, ինչպես են Տարոնին ձերբակալել, ցուցակագրում էին  կատարում, թե ովքեր են ներսում եղել, Տարոնը վերջում կամ նախավերջում են բաց թողել: Մինչեւ յոթը սպասել է, մոտ 18:10-ին զանգահարել է, թե ինչու դուրս չի գալիս, պատասխանել է, թե որոշակի խնդիրներ են առաջացել թղթաբանության հետ կապված, արձանագրություն կազմելիս, մոռացել են ներսում, այդ պատճառով գործընթացը ձգձգվել է: Զանգից հետո մոտավորապես տաս րոպե հետո է դուրս եկել: Անձամբ խոսել եմ 18:30-ի սահմաններում»,- ասաց նա:

Աիդա Դեմիրխանյանի հարցին, հստակ հիշում է, թե ինչ է կատարվել մեկ տարի առաջ, վկան պատասխանեց՝ այո, լավ հիշողություն ունի:

Տաթեւիկ Սիրադեղյանը խնդրեց նշել հեռախոսահամարը, որով վկան զանգահարել է, եւ դատավորին տեղեկացրեց, որ այդ առնչությամբ փաստաթուղթ կներկայացվի:

Գործով մյուս վկան՝ Տարոն Սիրադեղյանի գործընկեր Արսեն Աբրահամյանը ասաց, որ ցանկացել է մասնակցել 2014 թվականի հունիսի 23-ի հավաքին, սակայն Ֆրիկի փողոցում՝ դեռ չհասած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ոստիկանները բռնի կերպով նստեցրել են ոստիկանության մեքենա:

«Ինչ որ կատարվեց հասցրեց տեսնել, վերեւից տեսադաշտը երեւում էր: Գազել մեքենայով են տեղափոխել: Մեքենայից երեւում էր, որ մարդիկ շրջափակել էին մեքենան, մեքենայից առջեւ մարդիկ կային: Տարոն Սիրադեղյանին տեսել եմ ոստիկանության բաժանմունքում, երբ նստած էի ուրիշ մարդու հետ, մեր արձանագրությունները կազմում էին, մեր արձանագրությունները կազմած էին, բայց մեզ չգիտեմ ինչու բաց չէին թողնում»,- ասաց նա:

Դատավորի հարցին, թե իր հեռախոսը միացված է եղել, նա պատասխանեց, որ ոստիկանության բաժանմունքում հեռախոսից թույլ չէին տալիս օգտվել եւ հրահանգել էին անջատել: Արսեն Աբրահամյանը նշեց, որ ոստիկանության բաժանմունքից դուրս է եկել 17:40-17:45-ի սահմաններում: Մինչ այդ 17:30-ի սահմաններում հանդիպել է Տարոն Սիրադեղյանին եւ զրուցել նրա հետ: Հրաչ Այվազյանի հարցին, թե ինչպե՞ս է իմացել՝ ժամը քանիսն է, նա պատասխանեց՝ փաստաթղթերից, միշտ պնդել է, որ փաստաթղթերում նշեն ժամը, եւ նաեւ ոստիկանության բաժանմունքում ժամացույց է եղել: Սակայն, երբ դատավորը խնդրեց մանրամասնել, թե ինչ ժամացույց էր, Արսեն Աբրահամյանը չկարողացավ պատասխանել՝ նշելով, որ չի հիշում, հնարավոր է հեռախոսից է օգտվել:

Ոստիկանության ներկայացուցիչ Աիդա Դեմիրխանյանի նկատառմանը, թե անջատված հեռախոսի պարագայում հնարավոր չէ ժամը նայել, նա պատասխանեց, որ չի պնդում, որ հեռախոսն անջատված է եղել, ուղղակի իրեն չէին թույլատրում զանգահարել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30