Լրահոս
Օրվա լրահոսը

Վկա. «Լավ կլիներ, որ ձերբակալելիս ոստիկանության աշխատակիցները ներկայանային»

Նոյեմբեր 10,2015 18:55

Վարչական դատարանում դատավոր Հրաչ Այվազյանի նախագահությամբ նոյեմբերի 10-ին շարունակվում էր Տարոն Սիրադեղյանի գործով դատական նիստը:

Դատական նիստի ընթացքում հարցաքննվեց վկա Ավագ Սարգսյանը: Նա նշեց, որ ճանաչում է Տարոն Սիրադեղյանին, եւ ինքը եւս մասնակցել է 2014 թվականի հունիսի 23-ին տեղի ունեցած հավաքին: Նա ասաց, որ հավաքը բազմամարդ չէր, ցուցարարները հայտարարել են, որ հավաքը բացառապես խաղաղ բնույթ է կրում, եւ բռնության կոչեր չի լսել:

«Իրականում հավաքի նպատակն այն էր, որ պետք է բարձրանայինք այդ շենքի մոտ, եւ մեր բողոքը արտահայտեինք, բայց ի սկզբանե ոստիկանությունը շղթա էր կազմել, եւ չէին թողնում բարձրանալ վերեւ: Այդպես էլ չհասանք մեր նպատակին, չեմ կարող ասել կայացավ, որովհետև, ըստ էության, կայացավ: Հետագայում խառնաշփոթ ստեղծվեց, մարդիկ կային, որ բարձրացան, դա հավաքի մասը չէր: Մարդիկ խաղաղ պետք է գնային, կանգնեին այդտեղ, դա տեղի չունեցավ»,- ասաց վկան:

Ավագ Սարգսյանը նշեց, որ ոստիկանները հավաքի մասնակիցներին ոչ մի պահանջ չեն ներկայացրել, ցուցարարները անընդհատ կոչ էին անում պարզաբանել, թե ինչի համար են փակել ճանապարհը, սակայն ոստիկանները այդպես էլ չեն պատճառաբանել: Վկան Տարոն Սիրադեղյանին կանգնած տեսել է ցուցարարների շարքում, չի տեսել նրան ոստիկանության շղթան ճեղքելուց:

«Շատ մեծ իրարանցում էր, ոստիկանները մարդկանց քաշում էին մի կողմ, որ բացեին մեքենայի դիմացը, աջ ու ձախ բռնում շպրտում էին, հավաքի մասնակիցները ավտոմեքենայի հետեւից վազեցին եւ որպես բողոքի նշան այնտեղ նստեցին: Մասնակիցները ամբողջ փողոցը չէին փակել, մեքենաները անցում էին: Սարյան փողոցը ամբողջովին փակվեց, երբ ոստիկանները եկան: Մասնակիցները այնքան շատ չէին, որ ամբողջ Սարյան փողոցը փակվեր»,- ասաց նա:

Վկան հավելեց, որ Տարոն Սիրադեղյանին նկատել է Սայրան փողոցում նստած. «Ոստիկանությունը այդ ժամանակ եկավ միանգամից շրջափակեցին եւ սկսեցին  մի քանի հոգով մի հոգու գետնից պոկել եւ տանել մեքենաները, հերթով մարդկանց պոկում տանում էին»:

Ավագ Սարգսյանի նկատմամբ եւս վարչական ձերբակալում է իրականացվել, նա նշեց, որ անձամբ իրեն պահանջ չի ներկայացվել, ոստիկանությունը բարձրախոսով օրինական պահանջ չի ներկայացել, չի տեսել նաեւ, որ Տարոն Սիրադեղյանին օրինական  պահանջ ներկայացնեն: Նա ընդգծեց, որ իրեն եւ Տարոն Սիրադեղյանին ոստիկանության նույն մեքենայով են տեղափոխել, «Գազել» մակնիշի մեքենայում այնքան շատ մարդ է եղել, որ ինքը ստիպված է եղել նստել գետնին: Երբ Ավագ Սարգսյանը դուրս է եկել ոստիկանության բաժանմունքից, Տարոն Սիրադեղյան դեռ ներսում է եղել:

Տարոն Սիրադեղյանի հարցին, թե ե՞րբ են ներկայացվել նրա իրավունքները, նա պատասխանեց, որ դա իրականացվել է այն ժամանակ, երբ սենյակում նստած է եղել՝ մի քանի ժամ հետո, իսկ ավտոմեքենայում ընդհանրապես ոստիկանները չեն ներկայացրել: Հարցին, թե իրեն ձերբակալող ոստիկանը ներկայացե՞լ է, նա պատասխանեց. «Լավ կլիներ, որ ձերբակալելիս ոստիկանության աշխատակիցները ներկայանային: Ինձ էլ մի քանի հոգու էլ քաշել տարել են»:

Տաթեւիկ Սիրադեղյանը առաջարկեց Ավագ Սարգսյանին դատարանին ներկայացնել վարույթի նյութերը, տեսնելու նույն անձինք են կազմե՞լ դրանք, թե՞ ոչ: Փաստաթուղթը ուսումնասիրելուց հետո պարզվեց, որ նույն անձը չի կազմել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30