Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի նպաստի փող չկա՝ 311 մլն դրամ տալիս են՝ դատախազների աշխատավարձերը բարձրացնում

Նոյեմբեր 10,2015 18:22

Ինչպես տեղեկացրել ենք, կառավարությունը ԱԺ է բերել մի նախագիծ, որով ուզում է 2016-ի հունվարի 1-ից բարձրացնել դատախազության աշխատակիցների աշխատավարձերը, ինչը դժգոհություն առաջացրեց ընդդիմադիրների շրջանում:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքերով՝ գոնե հիմա չբերեին, երբ նոր է քննարկվել հանձնաժողովներում 2016-ի աղքատ պետբյուջեի նախագիծը եւ գիտենք, թե ինչ դժվար տարի է մեզ սպասվում հաջորդ տարի. «Մեր բոլոր առաջարկությունները չեն ընդունել, որովհետեւ փող չկա, հիմա նոր նախագիծ են բերել, որը ֆինանսական լրացուցիչ ծախս է պահանջում»: Նա հետաքրքրվեց՝ ի՞նչ ծախս է դա ենթադրում պետբյուջեի վրա եւ ինչո՞ւ նախկինում չէին փորձել գործակիցները համապատասխանեցնել, որ հիմա խնդիր չլիներ աշխատավարձերը բարձրացնել՝ համապատասխանեցնելով իրար:

Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը համաձայնեց, որ լավ կլիներ՝ աշխատավարձերի այդ շեղումը շուտ նկատեին եւ բացահայտեին. «Այդ շեղումը, ըստ էության էական չէ: Ընդհանուր առմամբ լրացուցիչ բյուջետային ծախս կառաջացնի մոտ 311 մլն-ի չափի գումար»:

Հեղինե Բիշարյանն արձագանքեց՝ դա հսկայական ծախս է. «Մենք այսօր խնդրում էինք, որ չաշխատող մայրերի երեխայի նպաստները տան, պատճառաբանում, կուրծք են ծեծում, որ մենք փող չունենք: Հիմա որ այդ 311 մլն-ը ուղղորդեինք նրանց՝ հազար անգամ ճիշտ կլիներ»:

Փոխնախարարն էլ պատասխանեց, թե պետք չի նվազեցնել դատախազության աշխատակիցների ռիսկային գործոնները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30