Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե իշխանության կողմն ես, ուրեմն՝ «այո», եթե ընդդիմության կողմն ես, ուրեմն՝ «ոչ»

Նոյեմբեր 10,2015 17:51

«Երբ լսում եմ իշխանական թևի ներկայացուցիչներին, որոնք քարոզում են սահմանադրության հանրաքվեի ժամանակ «այո» ասել, միանգամից ուզում եմ «ոչ» ասել, իսկ երբ լսում եմ ընդդիմադիրներին, որոնք քարոզում են «ոչ» ասել, ուզում եմ «այո» ասել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Ըստ նրա՝ սահմանադրության հանրաքվեն աստիճանաբար վերածվում է ընտրության համակարգի. «Եթե իշխանության կողմն ես, ուրեմն՝ «այո», եթե ընդդիմության կողմն ես, ուրեմն՝ «ոչ»: Կարծում եմ՝ սահմանադրության քննարկումն իրավունք չուներ այդ հունով գնալու: Դա այնքան անհատական հարց է, որ իշխանության մեջ պետք է գտնվեին մարդիկ, ովքեր դեմ կլինեին, իսկ ընդդիմության մեջ՝ մարդիկ, ովքեր կողմ կլինեին: Ցավոք, այսօր մենք չենք խոսում սահմանադրության հանրաքվեի մասին. մենք խոսում ենք իշխանությանը հավանություն տալու կամ նրան դեմ դուրս գալու մասին: Սա սահմանադրության քննարկում չէ»,- ընդգծեց արվեստագետը:

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն արդեն որոշել է, որ հանրաքվեի ժամանակ «այո» է ասելու. «Ես տագնապներ ունեի՝ բարեփոխումների հետ կապված, որոնք, սակայն, հաղթահարեցի տեքստը կարդալուց և տարբեր իրավաբանների կարծիքը լսելուց հետո»,- ասաց նա:

Նրա համոզմամբ՝ լավ ու վատ սահմանադրություններ չկան: Եթե սահմանադրությունն աշխատում է, ուրեմն լավն է: Ըստ նրա՝ եկել է ժամանակը, որ ՀՀ սահմանադրությունը տեր կանգնի իր երկրին ու ժողովրդին:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30