ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովը հավանության արժանացրեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ վիճահարույց զեկույցը: «Առավոտ»-ի զրուցակիցը` «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն անդրադառնալով դրա պատճառներին, նշեց հետեւյալը.
«Անշուշտ, շատ մեծ են հիմքերը պնդելու, որ կոռումպացված հետխորհրդային ռեժիմների շոշափուկները հասել են նաեւ եվրոպական կառույցներ, եւ փաստ է նաեւ, այդ բռնապետական ռեժիմները միջազգային թատերաբեմում այսքան լկտի չէին պահի իրենց, եթե չլինեին նրանց հովանավորների եւ լոբբիստների «ակումբները» միջազգային կառույցներում: Բայց նաեւ փաստ է, որ նրանք չեն, որ մեծ հաշվով ձեւավորում են քաղաքական կուրսը: Իսկ ինչո՞ւ հայկական կողմին քչերը պաշտպանեցին: Պարզ չէ՞ր, որ, ասենք, միջազգային պատժամիջոցների ներքո գտնվող տարբեր կիսելյովներին մինչեւ դռան շեմ «ջիփ»-ով բարձրանալու «պատվին» արժանացրած խորհրդարանի պատվիրակությանը հենց այսպե՛ս պետք է վերաբերվեն, պատվիրակությանը, որը գլխավորում է «Գրիբոյեդով» ակումբի անդամը, եւ որին, ըստ մամուլի՝ չհերքված հրապարակումների, հենց այդ պատճառով խնդրեցին հեռանալ Հայաստան-ԱՄՆ բարեկամության պատգամավորական խմբի նախագահի պաշտոնից եւ դադարել անլրջացնել այդ կարեւոր ոլորտը: Հենց այդ որակի էլ խորհրդարանական դիվանագիտություն ունենք: Եւ դիվանագիտություն՝ ընդհանրապես»:
Ռուբեն Մեհրաբյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Ամեն ինչ շատ ճիշտ ու դիպուկ է ասված:
Ասել կուզի՝ կիսելը որ չգար էդ զեկույցը չեր լինի!
Թերեւս լուրջ մեկնաբանություն է, բայց խիստ ,,հայկական,, է – ,,էդի է!,,
Իսկ չարախոսները խավիարից բանից էին բամբասում …