Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոզնու» գլխավոր խմբագիր. «Արամայիսը երբեք իր փշերը մինչեւ վերջ չէր հանում»

Նոյեմբեր 10,2015 17:45

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում այսօր նշվեց «Ոզնի» երգիծաթերթի հիմնադրման 60-ամյակը: Երեկոյի ընթացքում ոգեկոչեցին երգիծաթերթի 3 խմբագիրների՝ հիշատակը:

«Ժամանակին նրանք այնպիսի դեմքեր էին, որոնց առաջնորդությամբ արդարություն փնտրողները գալիս էին «Ոզնի»: Նրանք հոյակապ մարդիկ էին նաեւ իրենց ստեղծագործությամբ: Հրաչյա Քոչարը մեզ թողեց «Նահապետ»-ը, Գիգին՝ Գրիգոր Տեր-Գրիգորյանը՝ հոյակապ կատակերգություններ՝ «Ախ, ներվեր-ներվեր», «Զգուշացեք, նա դեռ կա» եւ այլն: 3-րդ խմբագիրը զարմանք առաջացրեց Հայաստանում, որովհետեւ որպես քնարական բանաստեղծ դարձավ «ոզնի»: Այսինքն, նա պետք է քննադատի, ձաղկի, եւ շատ հումորասեր լինի: Երկրի հանդեպ նվիրվածության շնորհիվ նա դարձավ անվանի խմբագիր: Սփյուռքում ասում էին, որ 30-35 տարի մշակույթի դաշտում վարուցանք կընե Արամայիս Սահակյանը: Ինչպես բնորոշել են՝ նա երբեք իր փշերը մինչեւ վերջ չէր հանում, քանի որ ուզում էր իր երկրի կյանքը գեղեցիկ լինի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արամայիս Սահակյանի այրին՝ երգիծաթերթի ներկայիս գլխավոր խմբագիր Աստղիկ Սահակյանը, որն ամուսնու մահից հետո շարունակում է նրա գործը:

«Այս 2,5 տարում շատ հետաքրքիր համարներ ենք լույս ընծայել, մարդիկ անընդմեջ մեզ գրում են կամ զանգում: Ես անում եմ այն, ինչ կարող եմ եւ պարտավոր եմ անել»,-նշեց տիկին Սահակյանը:

Նա մեջբերեց ամուսնու հետեւյալ խոսքերը՝ «Եթե նման են օրերդ բոլոր, նշանակում է՝ ապրել ես մի օր»,  «Աշնանն են թափվում տերեւները հին, իսկ մարդիկ՝ բոլոր եղանակներին…»:

Աստղիկ Սահակյանն ասաց, որ այսօր «Ոզնու» խմբագրությունը համեմատաբար լավ վիճակում է, թեեւ վերանորոգման կարիք ունի. «Գուցե խմբագրությունը դարձնենք Արամայիս Սահակյանի անվան երգիծանքի եւ հումորի թանգարան»,-եզրափակեց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30