Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի մի խումբ դպրոցականներ այցելել են Մուշեղ Գալշոյանի հուշահամալիր-թանգարան

Նոյեմբեր 10,2015 17:41

Երևանի թիվ 185 և Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցների 9-րդ դասարանցիներն այցելել են Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում վերջերս հանդիսավորությամբ բացված՝ արձակագիր, լրագրող, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր Մուշեղ Գալշոյանի հուշահամալիր-թանգարան։ Առաջին դպրոցական – այցելուներին հուշահամալիր-թանգարանում հյուրընկալել է արձակագրի դուստրը՝ Սիրանուշ Գալշոյանը, ում ուղեկցությամբ երեխաները շրջել են թանգարանի սրահներում, ծանոթացել թանգարանում ցուցադրվող նմուշներին, ունկնդրել Մուշեղ Գալշոյանի ստեղծագործություններից՝ հեղինակի ընթերցմամբ ձայնագրություններ։

«Հպարտ եմ, որ հուշահամալիր-թանգարանի առաջին այցելուներից է մատաղ սերունդը։ Երկու շաբաթ է, ինչ հուշահամալիր-թանգարանը գործում է և, ի ուրախություն մեզ, այսօր առաջին երկու դպրոցների աշակերտներին հյուրընկալեցինք։ Այս երեխաներն այն տարիքում են, որ նոր պետք է ծլարձակեն, և հայրենիքի գաղափարը միգուցե հենց այստեղ ենք սերմանում»,- նշել է արձակագրի դուստրը։

Մուշեղ Գալշոյանի հուշահամալիր-թանգարանի կառուցման հիմքը դրվել է դեռևս 2001 թվականին՝ ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ և նշած վայրում՝ արձակագրի ծննդավայրում, նրա սիրած լեռան լանջին։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30