Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրազեկում` դեկտեմբերի 1-ի վերաբերյալ

Նոյեմբեր 10,2015 16:48

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Վանաձոր քաղաքում՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հարևանությամբ, «Նոր Հայաստան» միավորման ներկայացուցիչները կազմակերպել էին իրազեկման միջոցառում՝ դեկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք հանրահավաքի վերաբերյալ: Միաժամանակ քաղաքացիներին առաջարկվում էր՝ լրացնել «Նոր Հայաստան» ճակատի ակտիվ աջակցի գրանցման թերթիկը, որում քաղաքացիները լրացնում էին իրենց տվյալները և նշում, թե ինչով կարող են աջակցել հանրահավաքի կազմակերպմանը:

Ինչպես նշում են ակցիայի կազմակերպիչները, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի շրջակայքում ակցիան կազմակերպելու նպատակը հնարավոր բռնություններից պաշտպանված լինելն է: Նմանատիպ միջոցառումներ կազմակերպվել են Հանրապետության մի շարք բնակավայրերում. դրանց հիմնական նպատակը, կազմակերպիչների խոսքով, «Ոչ»-ի կողմնակիցների մոտավոր թիվը պարզելն է: Ակցիայի կազմակերպիչները նշեցին, որ դեկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք հանրահավաքին մասնակցել ցանկացող քաղաքացիները կազմակերպիչների կողմից տրամադրված տրանսպորտային միջոցներով անվճար կտեղափոխվեն հավաքի վայր: Ակցիան շարունակական է:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30