Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոտ հազար սիրիահայ է վերադարձել Քեսաբ». պատմաբան

Նոյեմբեր 10,2015 16:38

«Քեսաբում վերջին ժամանակաշրջանում բնակչությունն ավելացել է ի հաշիվ Հալեպից այնտեղ գնացած հայերի, քանի որ ռուսական օդուժի միջամտությունից հետո իրավիճակը Քեսաբում փոքր-ինչ կայունացել է։ Մոտ հազար սիրիահայ է վերադարձել Քեսաբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատմաբան Գևորգ Յազըճյանը:

Նրա փոխանցմամբ՝ Հալեպի 45-50 հազարանոց հայկական համայնքի միայն կեսն է այժմ մնացել այնտեղ: 15-17 հազար սիրիահայեր տեղափոխվել են Հայաստան, գրեթե նույնքան էլ՝ Բեյրութ:

Ինչ վերաբերում է սիրիահայերի՝ Հայաստանում մնալ-չմնալուն, Գ. Յազըճյանն ասաց, որ նրանց զգալի մասն այստեղ հաստատվել է հայրենասիրական մղումներից, նաև՝ Սիրիայում այլևս հեռանկար չտեսնելու խնդրից ելնելով. «Որոշ մասն էլ նախընտրում է Թուրքիան (բնական է, որ այդպիսի մարդիկ էլ պիտի լինեին)։ Եվ կան սիրիահայեր, որոնք սպասում են իրենց վիզաներին՝ Հայաստանից հեռանալու և որևէ օտար երկրում հանգրվանելու համար»:

Գ. Յազըճյանի տեղեկություններով՝ հակամարտության ընթացքում Սիրիայի հայկական համայնքն ունեցել է մոտ 60 զոհ:

Թեև իրավիճակը Սիրիայում զգալիորեն փոխվել է, բայց թե երբ և ինչպես կավարտվի հակամարտությունը, պատմաբանը դժվարանում է կանխատեսումներ անել. «Սիրիական բանակն այնքան արդյունավետ չի գործում, որքան կարելի էր սպասել: Դրա համար կան գաղափարական պատճառներ»,- կարծում է Գ. Յազըճյանը:

Նրա գնահատմամբ՝ Սիրիայում, ինչպես և Իրաքում, միլիոնավոր մարդիկ այսօր ծայրահեղական իսլամի գաղափարներով են տարված. «Ռուսական օդուժն ու սիրիական բանակը կարող են հաջողությունների հասնել, բայց պատերազմի հանգուցալուծման համար այդ մարդկանց պետք է առաջարկել նաև նոր գաղափարախոսություն, որը կհամապատասխանի նրանց կրոնական պատկերացումներին ու աշխարհընկալմանը»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30