Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բնապահպանության նախարար. ՀԷԿ-երի անբարեխիղճ գործունեության հետևանքով անբարենպաստ էկոլոգիական իրավիճակ է նկատվում հանրապետության գետերում

Նոյեմբեր 10,2015 16:32

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը մասնակցել է «Հայաստանում բնական՝ հանքային և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու բնապահպանական կառավարումը. խնդիրներ և լուծման ուղիներ» թեմայով աշխատաժողովին:

Աշխատաժողովը կազմակերպվել  է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Կայուն զարգացման կենտրոնի համագործակցությամբ: Միջոցառմանը  մասնագետների կողմից վեր են հանվել ոլորտի առկա խնդիրները, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում, քննարկվել և նախանշվել են լուծման ուղիներ:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարար Արամայիս Գրիգորյանն իր խոսքում կարևորել է ընդերքօգտագործման գործընթացում բնապահպանական խնդիրները նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը:

ՀՀ բնապահպանության նախարարը մասնավորապես նշել է. «Ողջամիտ ընդերքօգտագործման, հանքային հումքի համալիր օգտագործման և շրջակա միջավայրի վրա ընդերքօգտագործման ազդեցության խնդիրները սերտ փոխկապակցված են: Հանքային հումքի համալիր օգտագործումն ունի կարևորագույն բնապահպանական ազդեցություն: Մասնավորապես, մետաղական օգտակար հանածոների համալիր կորզումը կհանգեցնի շրջակա միջավայրի բնական բաղադրիչների վրա ազդեցությունների նվազեցմանը:

ՀՀ Ընդերքի մասին նոր օրենսգրքի ընդունմամբ սկիզբ դրվեց մի շարք բնապահպանական նորարարությունների, այդ թվում՝ բնապահպանական կառավարման, օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների պլանների, հանքի փակման ծրագրի մշակմանը: Նման մշտադիտարկումների իրականացումը հնարավորություն կընձեռի ժամանակին արձանագրելու փակված հանքի, արդյունահանման արդյունքում առաջացած արտադրական լցակույտերի տարածքի երկրաբանական միջավայրի, հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական պայմանների փոփոխությունը, միջոցներ ձեռնարկելու հնարավոր վնասը կանխելու, վերացնելու կամ նվազագույնի հասցնելու ուղղությամբ:

Սահմանվել է նաև մշտադիտարկումների կատարման համար հատկացումների վճարման մեխանիզմը»:

Անդրադառնալով ՓՀԷԿ-երի հարցին` նախարար Արամայիս Գրիգորյանն ընդգծել է. «Կարևորելով փոքր ՀԷԿ-երի նշանակությունը՝ որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր և էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման վրա ազդեցություն ունեցող գործոն, մեր խնդիրն է նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցությունը: ՀԷԿ-երի անբարեխիղճ գործունեության հետևանքով անբարենպաստ էկոլոգիական իրավիճակ է նկատվում հանրապետության գետերում, խախտվում են գետերի բնական հոսքի քանակական ցուցանիշները: Ներկայում, համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ հանրապետության գետերի բազմամյա տարեկան բնապահպանական թողքի հաշվման ընթացքում հաշվի է առնվում միայն գետերի հիդրոլոգիական բնական ռեժիմը: Սակայն ՀՀ բնապահպանության նախարարությունը գտնում է, որ էկոլոգիական թողքի ճշգրիտ արժեքի որոշման ժամանակ բացի հիդրոլոգիական բաղադրիչից, անհրաժեշտ է հաշվի առնել մյուս  բնութագրիչները ևս (հիդրոմորֆոլոգիական, հիդրոկենսաբանական և հիդրոքիմիական), ինչպես նաև գետերում հոսքի ձևավորման առանձնահատկությունները: Ուստի մեր առաջարկությամբ՝ ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության աջակցությամբ, մշակվում է էկոլոգիական թողքի գնահատման նոր մեթոդ, որտեղ կներառվեն նշված բոլոր բաղադրիչները»:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը: Բանախոսը կարևորել է բնապահպանական խնդիրների վերհանման և լուծումներ մշակելու գործում  Կայուն զարգացման կենտրոնի ծավալած գործունեությունը:

ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնի իրականացրած աշխատանքների արդյունքները ներկայացրել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը:

Աշխատաժողովի ընթացքում փորձագետները ներկայացրել են կենտրոնի կողմից կատարված ուսումնասիրությունները, որոնք ուղղված են ոլորտի կառավարման արդյունավետության և քաղաքացիական հասարակության իրազեկվածության բարձրացմանը: Մասնագետների կողմից քննարկվել են հանքային և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ու կառավարման համակարգի բարելավման, ինչպես նաև սողանքային երևույթների ուսումնասիրության վերաբերյալ թեմաներ: Մասնավորապես անդրադարձ է եղել հանքավայրերի շահագործման արդի խնդիրներին, ՓՀԷԿ-երի շահագործմամբ պայմանավորված էկոլոգիական հիմնահարցերին, ընդերքաբանական և ՇՄԱԳ փորձաքննության անցկացման հարցերին: Մասնագետների կողմից նախանշվել են խնդիրների լուծման հստակ մեխանիզմներ:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30