Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լավրովի ու Նալբանդյանի ասուլիսին. Apa

Նոյեմբեր 10,2015 15:50

«Հիստերիան, որ արտահայտվեց Հայաստանում ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի անդամ Ռոբերտ Ուոլթերի զեկույցի հաշվետվության ներկայացումից եւ համապատասխան բանաձեւի ընդունումից հետո, ազդակն են, որ այդ երկրում խառնաշփոթ է»,- այս հայտարարությունը, «Apa»-ի հետ զրույցում, արել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիեւը (լուսանկարում):

Նա, մասնավորապես արձագանքել է երեկ Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների համատեղ մամուլի ասուլիսին, որի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը եւ Սերգեյ Լավրովը նաեւ խոսել են բանաձեւի մասին:

Հաջիեւը նշել է, թե սա ցույց է տալիս, որ Հայաստանը վախենում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետ կապված միջազգային հանրության «արդար» դիրքորոշումից:

«Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների նոյեմբերի 9-ին Երեւանում տեղի ունեցած ասուլիսին քննարկվել է այդ հաշվետվությունը: Մենք կիսում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի համաձայնության եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձեւերի հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ կարծիքը: Ադրբեջանի ԱԳՆ-ն մի քանի անգամ դժգոհություն է հայտնել այն առնչությամբ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մինչ այժմ չեն արդարացրել ՄԱԿ-ի ԱԽ-ի մանդատը: Սրա հիմնական պատճառը Մինսկի խմբի դիրքորոշումն է Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի շարունակվող օկուպացիայի առնչությամբ»,- մասնավորապես ասել է Հաջիեւը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30