ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով իրականացված հետազոտության հիման վրա նոյեմբերի 9-10-ը ԵՊՀ Եղիշե Չարենցի անվան սրահում Վենետիկի Կա’ֆոսկարի համալսարանի դասախոս Սոնա Հարությունյանը կարդաց «Հայոց ցեղասպանության թեման իտալական գրականության մեջ» դասախոսությունը:
Գրքում Վենետիկի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը գրական, լեզվաբանական ու հոգեբանական տեսանկյուններից վերլուծում է Հայոց Ցեղասպանության վերապրածների վկայությունները, ականատեսների հիշողություններն ու Իտալիայում Հայոց ցեղասպանությանը վերաբերող գեղարվեստական գրականությունը:
Աշխատությունը նաև կարող է օրինակ հանդիսանալ` ուսումնասիրելու մյուս երկրների Հայոց ցեղասպանությանը վերաբերող գրականության պատկերը` դառնալով անհրաժեշտ գործիք հետագա համեմատական աշխատանքի համար, որի արդյունքում հնարավորություն կընձեռվի ստանալու Սփյուռքի առավել լիարժեք պատկերը, ինչպես նաև արժանի հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանությունը վերապրածներին:
Կարդացեք նաև
ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի հաղորդագրություն