Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլխատելու եւ բռնաբարելու» հարցով որոշում դեռ չկա (Տեսանյութ)

Նոյեմբեր 10,2015 14:55

ԱԺ էթիկայի հանձնաժողովը դեռ որոշում չունի, թե ի՞նչ վարքագիծ է դրսեւորել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը, երբ սպառնացել է գլխատել ու բռնաբարել բոլոր նրանց, ովքեր բացասական կարտահայտվեն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հասցեին: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ դիմել էր ԱԺ էթիկայի հանձնաժողով:

Այսօր, հանձնաժողովը նիստ գումարեց, բայց իր որոշումը կհրապարակի դեկտեմբերի մեկին: Ի դեպ, նիստին չէին մասնակցում թե Արթուր Սաքունցը, թե Առաքել Մովսիսյանը, թեպետ, առավոտյան, լրագրողների հետ զրույցներում հավաստիացնում էր, որ մասնակցելու է նիստին:

Խոսակցություններ կան, որ Թեւան Պողոսյանը որոշման տեքստ է ներկայացրել, բավական մեղմ ձեւակերպումներով: Ինքը`Թեւան Պողոսյանը, չի մանրամասնում թե ի՞նչ բովանդակություն ունի տեքստը: «Ես եմ գրել ու ներկայացրել, ինձ հետաքրքիր է թե ո՞վ է ասել`մեղմ են»:

Որոշման բովանդակությունը չմանրամասնեց նաեւ ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը: Նա միայն վստահեցնում է, որ ամեն ինչ լինելու է ԱԺ կանոնակարգի շրջանակներում:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30