Թիվ 46 մանկապարտեզի ծնողներն այսօր Aravot.am-ին ահազանգել են, որ դեկտեմբերի վեցին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար մանկապարտեզում իրենց պարտադրում են «այո» քվեարկել: Մանկապարտեզի դաստիարակներն ու դայակները ակտիվ «այո»-ի քարոզչություն են սկսել ու ծնողներից անուն, ազգանուններ են հավաքում՝ ի նշան, որ «այո» են քվեարկելու:
Ծնողներից մեկը մեր զրույցում ասաց, որ դաստիարակներն իրենց ասել են, որ իրենց տնօրենին պետք է աջակցեն «այո»-ի ձայներով:
Aravot.am-ը զրուցեց մանկապարտեզի տնօրեն Գայանե Աղաբեկյանի հետ: Վերջինս նախ հաստատեց, որ ՀՀԿ-ական է, բայց հերքեց, որ նման բան է հանձնարարել իր աշխատակիցներին: Նա հերքեց նաեւ, որ ծնողներից ձայներ է սկսել հավաքել:
«Դա հերյուրանք է, նման բան չկա»,- ասաց տնօրենը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ