Աշոտ Մանուչարյանի խոսքով, եթե ուզում ենք խաղաղություն, կյանքի նորմալ կազմակերպում, ապա պետք է ունենանք մեր քաղաքականությունը, մեր ուղենիշերը:
Այսօր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը եւ կարգավիճակը, միջազգային նախադեպերի համատեքստում» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց հասարակական գործիչ Աշոտ Մանուչարյանը:
«Մեզ ասում են՝ կոնֆլիկտը ծագեց նրա համար, որ Ղարաբաղը ցանկացավ անկախություն, ինչից հետո շատ արագ Ադրբեջանի ու Ղարաբաղի միջեւ ծագեց զինված բախում: Ղարաբաղի կողմնակիցներն ասում են՝ անկախության գործընթաց , Ադրբեջանը հարձակվեց, Ադրբեջանի կողմնակիցներն ասում են, որ հայերն են մեղավոր, տարածաշրջանում նման կոնֆլիկտ ստեղծեցին: Այս երկու տարբերակներն էլ իրականության հետ որեւէ առնչություն չունեն»,- ասաց պարոն Մանուչարյանը:
Նրա համոզմամբ, Ադրբեջանի ու Ղարաբաղի կոնֆլիկտը Բավում ռեժիմի ու ժողովրդի միջեւ իրական խնդիրները մանիպուլյացիաներով քողարկելու համար է ծագել. «Հենց որ այս տարածքը հայտնվի Ռուսական, Պարսկական կայսրության ազդեցությունից դուրս, մշտապես նմանատիպ կոնֆլիկտներ են ծագելու»:
Կարդացեք նաև
Ռուսաստանի գիտությունների Ակադեմիայի Արեւելագիտության Ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւն էլ վերլուծեց 2014-15 թթ. զարգացումները ԼՂՀ շուրջ ու արձանագրեց, որ ԼՂՀ հիմնահարցի շուրջ իրավիճակը սրվել է, փորձեր են արվում ակտիվացնել հիմնահարցի կարգավորումը Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով: Նա չշրջանցեց մեկնաբանությունները, թե Մինսկի խմբի համանախագահների գնահատականները ինֆորմացիոն ճնշման առումով հիմնականում քողարկված, բայց հայկական կողմին են ուղղված, ինչը շատ դեպքերում թույլ է տալիս հայկական կողմին դիտարկել որպես թույլ կողմ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ