Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյան. «Գյումրիում Սերժ Սարգսյանն այս անգամ 26.5% էլ չի խփի» (Տեսանյութ)

Նոյեմբեր 10,2015 13:50

«Փորձում են զանազան հնարքներով, խորամանկությամբ եւ թեթեւ ահաբեկմամբ մարդկանց ստիպել զինվորագրվել Սերժիկ Սարգսյանի հանրաքվեի «այո»-ի բանակին»,-այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում ասաց Գյումրու ավագանու անդամ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը: Նրա խոսքերով՝ խորամանկություններից մեկն էլ այն է, որ ժողովրդին ասում են՝ գիտեք Սերժ Սարգսյանը վերջին 3 տարիներին լավ չի նայել Գյումրի քաղաքին, նեղացած է, եթե քվե չտաք՝ էլի վատ կլինի:

Խորամանկություններից մեկն էլ այն է, որ «այո»-ի քարոզիչներն, ըստ Բարսեղյանի, ասում են՝ Գյումրին հիմա համայնք է, եթե այո ասեք, ինքը թույլ կտա մեր քաղաքը կոչել քաղաք:

Լեւոն Բարսեղյանի կարծիքով՝ «Գյումրիում Սերժ Սարգսյանն այս անգամ 26.5% էլ չի խփի: Ամեն ինչ անելու ենք, որ մարդիկ չվախենան, իսկապես չեն էլ վախենում:Եթե փող էլ դեմ տան, կասեն՝ տվեք էդ փողը, ու կգնան իրենց մտքի կենացները գրեն այդ քվեաթերթիկին»:

Մանրամասն՝ տեսանյութում

Բարսեղյանը նկատում է, որ պաշտոնյաները աշխատանքային ժամերին էլ են «այո»-ի քարոզով զբաղված, եթե հենց աշխատանքի ժամին լրագրողների՝ հանրաքվեի մասին հարցերին պատասխանելը, «այո»-ի քարոզով զբաղվել է աշխատանքային ժամին: «Քաղաքապետ Սամվել Բալասանյան, հիշո՞ւմ եք ԲՀԿ-ից հրաժարվելու ժամանակ ինչ հայտարարեցիք. Ասում էր՝ ես քաղաքական ֆիգուր չեմ, քաղաքապետի պաշտոնը քաղաքական չէ: Մարդը չգիտի, որ ընտրովի պաշտոնները քաղաքական են: Մեկ էլ մի քանի օր առաջ հիշում է, որ «այո» պիտի քարոզի: Այ ընկեր, խաբա՞ր չես, որ սա քաղաքական գործընթաց է: Նման պահվածքի պատճառն է այն է, որ հանկարծ Բաղրամյան 26-ից չկանչեն՝ ականջները չքաշեն»:

Մանրամասն՝ տեսանյութում

Aravot.am-ի այն հարցին՝ «Այո»-ն մեկ միասնական ճակատով է պայքարում, իսկ «Ոչ»-ը առանձին-առանձին ճակատներով, ինչպե՞ս է այս տարբերակում գնահատում «Ոչ»-ի հաջողությունը, պարոն Բարսեղյանն ասաց, որ կգա մի պահ եւ Սերժ Սարգսյանի ճակատը կձախողվի, պարզապես հանրային վերահսկողություն է պետք. «Այնտեղ, որտեղ չի լինի հանրային վերահսկողություն, նկարելու են 110 % մասնակցություն:

Բարսեղյանը վստահեցրեց, որ Գյումրիում, իրականում ոչ ոք չի վախենում, անգամ բյուջետային աշխատողները, պաշտոն զբաղեցնողներն ասում են՝ լավ, ձեր ասածն է, բայց իրենք գիտեն իրենց անելիքը:

Այն, որ գյումրեցիներին, Բարսեղյանի ասելով՝ փորձում են թասիբի գցել, ասելով, որ եթե այո ասեք, փող կտան քաղաքին՝ ասֆալտապատման եւ այլ աշխատանքների համար, գյումրեցիներն, այսպես ասած՝ այդ կուտը չեն ուտում:

Մանրամասն՝ տեսանյութում

Պարոն Բարսեղյանը համարում է, որ Հայաստանի գլխավոր խնդիրը Սահմանադրությունը չէ, շատ ավելի կարեւոր է արտագաղթի եւ սոցիալական այլ խնդիրները. Սահմանադրությունը փոխելու հանրային պահանջ չկար:

Ըստ Լեւոն Բարսեղյանի, պարզապես Սերժ Սարգսյանը չունի իրեն արժանի հետեւորդ, այսինքն՝ ժառանգ, մեկ այլ անձի չի հասցնի աճեցնել որպես նախագահ, ուստի խնդիր է դրել իր իշխանությունը երկարացնել եւ նախաձեռնել է սահմանադրական փոփոխությունները:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30