Հայտնել ենք՝ Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանին Թեքալիի գործընթացի արագ արձագանքման խմբի ադրբեջանցի անդամները տեղեկացրել են, որ նոյեմբերի 8-ից Ղազախի շրջանի Փարաքլի գյուղում են գտնվում Հայաստանի բնակիչ 2 կին:
Ներկայումս Վրաստանում գտնվող Գ. Վանյանին հարցրինք՝ տեղեկատվություն կա՞ Ադրբեջանում գտնվող հայաստանցի երկրորդ կնոջ ինքնության մասին: Նա ասաց, որ այդ տեղեկատվությունը սխալ է:
Վանյանը նաեւ հայտնեց, որ ադրբեջանական իշխանությունները առաջիկայում Հայաստանին կհանձնեն Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի 76-ամյա բնակչուհի Լուսիկ Աբովյանին, որը նոյեմբերի 8-ից գտնվում է Ադրբեջանի տարածքում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ