Խայտառակություն է, որ Իսրայելը չի կարողանում մասնակցել Ռեյկյավիկում մեկնարկող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը: Այսպես են Իսրայելում բնութագրում սկանդալային իրավիճակը, որը ստեղծվել է այն պատճառով, որ սպորտի նախարարությունը ժամանակին շախմատի ֆեդերացիային չի փոխանցել պահանջվող 250 հազար շեքել գումարը եւ հիմա էլ ուշացնում է:
Կնեսետում «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության պատգամավոր Օդեդ Ֆորերը շտապ հարցում է ուղարկել սպորտի նախարար Միրի Ռեգեվին (նկարում)՝ պահանջելով նրա շտապ միջամտությունը, որպեսզի Իսրայելի պատվիրակությունը այդ կարեւոր մրցաշարին մասնակցելու հնարավորություն ունենա: Ֆորերը ստեղծված իրավիճակն աբսուրդային է համարում, ինչն Իսրայելին դնում է ծիծաղելի կացությունում:
Այս հարցով արտահայտվել է նաեւ ՄՏԻ կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանը: Նա տիկին նախարարին մեղադրել է կարեւոր մարզաձեւը, որում Իսրայելն աշխարհում առաջատար դիրքեր ունի, անուշադրության մատնելու մեջ: Լիբերմանի խոսքերով, Ռեգեվը վնաս է հասցնում ոչ միայն մարզիկներին, այլեւ Իսրայելի հեղինակությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ thedailybeast.com-ի