Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. «Առայսօր «ոչ»-ի ճակատից ոչ մի լուրջ հակափաստարկ չեմ լսել». «Իրատես de facto»

Նոյեմբեր 10,2015 12:31

Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի հարցազրույցից:

– «Ոչ»-ի ճակատի քարոզարշավն ինչպե՞ս եք գնահատում։

– «Այո» ասողներին հասկանում եմ՝ ինչու են «այո» ասում, բայց հակառակ կողմում հայեցակարգային, իրավական, քաղաքական լուրջ, ծանրակշիռ հակափաստարկ չեմ տեսնում։ Ասում են, թե սա բերելու է Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը, երբ հարցնում ես՝ ինչպե՞ս, բացատրություն չկա։ Մեր պրակտիկան ցույց է տալիս, որ համամասնական ընտրական համակարգով ընտրությունների արդյունքում նույնիսկ ամենաազդեցիկ քաղաքական ուժը 35 տոկոսից ավելի ձայն չի կարող հավաքել։ Եթե կարողանային հավաքել, վաղուց մեծամասնական ընտրական համակարգը վերացրած կլինեին։

Այս սահմանադրությունն առաջարկում է հետևյալը. գնացեք համամասնական ընտրությունների, եթե ընդդիմության չսիրած ՀՀԿ-ն հավաքեց 40 տոկոս, ժողովրդի սիրած ընդդիմությանը բաժին է հասնելու 60 տոկոսը։ Նոր սահմանադրությունն ասում է՝ պարոնայք ընդդիմություն, կոալիցիա կազմեք և ձևավորեք կառավարություն։ Ասացեք, խնդրեմ, որտե՞ղ տեսաք Սերժ Սարգսյանի վերարտադրությունը։ Եթե դուք իրար հետ չեք կարող լեզու գտնել, ի՞նչ կապ ունի այստեղ Սերժ Սարգսյանը։ Առայսօր «Ոչ»-ի ճակատից ոչ մի լուրջ հակափաստարկ չեմ լսել, բացի ատելությունից, անձնական լուտանքից։

– Սահմանադրության նոր նախագծով մեծացել է ընդդիմության լիազորությունների շրջանակը։ Ուրեմն ինչո՞ւ վերջիններս դեմ են դրան ու չեն հավատում այս դրական տեղաշարժին։

– Կարևորագույն պաշտոնյաներին ընտրում է խորհրդարանը 3/5-ով, այսինքն՝ դու չես կարող մեծամասնությամբ քո նախընտրած գլխավոր դատախազն ունենալ։ Ուզած– չուզած ընդդիմության հետ հաշվի ես նստելու։ Սա նշանակում է քաղաքական որոշումներում մեծացնել ընդդիմության դերակատարումը։ Սա է կառուցողական ընդդիմություն ձևավորելու լավագույն հնարավորությունը։ Ընդդիմություն, որը ոչ թե լավ հայհոյում է, այլ ընդդիմություն, որն ունի հանրային կյանքը կազմակերպելու սեփական տեսլականը։ Այլ խոսքով, ընդդիմությունն իշխանության հետ երկիրը կառավարելու համատեղ պատասխանատվություն է ստանձնում։ Իմ պատկերացմամբ, մեր ընդդիմադիրները սրան պատրաստ չեն։ Նրանց ձեռնտու է այս վիճակը, հայհոյել ու ոչ մի բանի համար պատասխանատվություն չկրել։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30