Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիրահատությունը բարեհաջող է անցել

Նոյեմբեր 10,2015 12:25

Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում այսօրվա տվյալներով`  բուժումը շարունակում է Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից հինգ տուժած: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող երեք հիվանդների առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր:

Տուժածներից մեկը, որն ունի կոնքի ոսկրերի և անրակի կոտրվածքներ նոյեմբերի 9-ին բարեհաջող վիրահատվել է: Մյուս հիվանդի առողջական վիճակը կայուն է, առկա է դրական տեղաշարժ: Բուժօգնությունն իրականացվում է ողջ ծավալով:

Վթարից տուժած մի քաղաքացի հարազատների ցանկությամբ բուժումը շարունակում է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում, մյուսը` Սոլնիչնագորսկի շրջանային հիվանդանոցում:

Նշենք, որ Հայ-ռուսական առողջապահական երկրորդ համաժողովի կապակցությամբ Մոսկվայում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Հայաստանից ժամանած բժիշկների հետ  կայցելի նեղ մասնագիտական բժշկական օգնություն ստանալու նպատակով Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտ տեղափոխված տուժածին:

Այս պահի դրությամբ` ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է վթարից տուժած 2 հիվանդ:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30