Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հացադուլից դուրս գալուց հետո նրան միացած մյուս երեք դատապարտյալները՝ Գեղամ Ասատրյանը, Հովսեփ Տերտերյանը եւ Փայլակ Խանամիրյանը եւս դադարեցրել են իրենց հացադուլը:
Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Անկախ հանձնաժողովի գործունեության դեմ պայքարող երեք դատապարտյալ, սակայն, դեռ «Վարդաշեն» ՔԿՀ-ում շարունակում է իր հացադուլը: Նրանք իրենց անունները, ինչպես նշեց Գոռ Ղլեչյանը, չեն ցանկացել հրապարակել:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ