Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են ԱԺ-ում վայելում մամուլի «պահանջարկը». «Իրատես de facto»

Նոյեմբեր 10,2015 12:12

Ազգային ժողովի պատմության կերտման գործում լուրջ ներդրում ունի նաեւ հայաստանյան մամուլը։ Ամեն օր խորհրդարանի գործունեությանն առնչվող թերթերի յուրաքանչյուր տողն անգամ «արխիվացվում» է՝ սերունդներին փոխանցելով քաղաքական կարևորագույն այս ամբիոնի «նիստուկացը», խոսքն ու գործը։ Այս պատասխանատու գործը ստանձնել է խորհրդարանի «աշխատունակ» բաժիններից մեկը՝ գրադարանը։

Յուրաքանչյուր տարվա ավարտին ամփոփագիր է պատրաստվում, որտեղ թվային տվյալներով հանգամանորեն ներկայացվում է, թե խորհրդարանի անցուդարձին թերթերից յուրաքանչյուրը որքան է անդրադարձել և ում է կարևորել։ Այսինքն, մասնագիտական ծրագրով ստեղծվել է էլեկտրոնային քարտադարան»

Նախորդ տարի թերթերն առավել կարևորել են ԱԺ ղեկավարության և պատգամավորների հետ հարցազրույցները (906 հրապարակում), ընդ որում՝ ԱԺ նախագահը մամուլի էջերում հայտնվել է 741 անգամ, փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ 254, իսկ Հերմինե Նաղդալյանը՝ 141: Հիմնական նիստերը, հետաքրքրություն ներկայացնելու առումով, երկրորդ տեղում են՝ 772 հրապարակում։

Մամուլում զետեղվել են նաև ԱԺ աշխատակազմին առնչվող նյութեր (66), խորհրդարանական ճեպազրույցներ (56), ԱԺ-կառավարություն հարցուպատասխան (51), խորհրդարանական լսումներ (37):

Հովիկ Աբրահամյանի՝ ԱԺ նախագահ եղած տարիների «նորամուծությունները»՝ բաց դասը և երիտասարդական խորհրդարանը, թերթերն ամենաքիչն են ուշադրության արժանացրել (համապատասխանաբար՝ 22 և 5 հրապարակում):

ԱԺ մշտական հանձնաժողովներից ուշադրության կենտրոնում են եղել արտաքին հարաբերությունների (55), տնտեսական (43), պետաիրավական (40) հանձնաժողովները։ Հավասար լուսաբանմամբ նրանց հաջորդում են գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի, ինչպես նաև ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովները (28):

Ուշագրավ է, որ կիսապատերազմական վիճակում գտնվող երկրում պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովին մամուլը մեկ տարում անդրադարձել է ընդամենը 23 անգամ։ Մոռացության է մատնվել տեղական ինքնակառավարման հանձնաժողովը (2 հրապարակում):

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30