«ՖԻՖԱ-ի ֆիասկոյից հետո ես ցնցված եմ աթլետիկայի համաշխարհային մարմնի՝ Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի (IAAF), սկանդալով»,- հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորը:
ԵԽԽՎ կայքում հրապարակված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Բրասյորը, մասնավորապես, անդրադարձել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության զեկույցում արված բացահայտումներին: «Բարձրաստիճան պաշտոնյաները ոչ միայն կոծկում են մարզիկների դոպինգների դեպքերը եւ նրան զերծ պահում պատժամիջոցներից, այլ կաշառք են պահանջում, որ շահույթ ստանան իրավիճակից»:
Ըստ ԵԽԽՎ նախագահի՝ այս պաշտոնյաները ոչ միայն խախտում են էթիկայի վարքականոնը, սպորտի եւ օրենքի արժեքը, այլ վտանգում են մարզիկների առողջությունը, նրանց մահվան վտանգ տակ դնելով. «Սա ցույց է տալիս բոլոր գլխավոր միջազգային ֆեդերացիաներում ուսումնասիրությունների անհրաժեշտությունը, որի շնորհիվ արմատախիլ կարվի կոռուպցիան եւ կեղտոտ վարչարարությունը, կմաքրվի սպորտը ու մարզիկների եւ կամավորների մեծամասնությունը պաշտպանված կլինեն»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Կարդացեք նաև