ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ակտիվ մասնակցելու է սահմանադրական բարեփոխումների «Այո»-ի քարոզարշավին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ինքը`Սամվել Ալեքսանյանը:
Հիշեցնենք, այսօր մեկնարկել է կառավարության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը: Նիստին ներկա էր նաեւ Սամվել Ալեքսանյանը: Նախորդ`հերթական նիստին նա չէր մասնակցում: Խոսակցություններ կային, որ նա Իրանում է`գործնական այցով: Սամվել Ալեքսանյանը չցանկացավ ասել, թե որտե՞ղ էր նախորդ քառօրյային եւ ինչի համար:
«Մալաթիայի բնակիչները բոլորն էլ «այո» են ասելու սահմանադրական բարեփոխումներին»,- հայտարարեց պատգամավորը:
Լրագրողները հետաքրքրվեցին` ինչպե՞ս եք անցկացնելու ակտիվ քարոզարշավը: «Շատ լավ»,- եղավ պատասխանը: Ի դեպ, Սամվել Ալեքսանյանը վստահ է, որ բոլորն են «այո» ասելու սահմանադրական բարեփոխումներին, այդ թվում նաեւ լրագրողները. «Որովհետեւ ճիշտը էդ ա»:
Կարդացեք նաև
Նա, սակայն, չցանկացավ մանրամասնել, թե հատկապես ի՞նչ կերպ են ազդելու այս բարեփոխումները հասարակ մարդկանց կյանքի վրա:
Ուրիշ հարցերի պատգամավորը չցանկացավ պատասխանել`հիշեցնելով, որ ինքը այլեւս միայն վճարովի հիմունքներով է հարցազրույցներ տալու`500 եվրո: «Քյասիբցել եք սաղդ, էս ի՞ նչ բան ա, առանց փողի ուզում եք, որ հարցազրույց տամ»,- ասաց նա:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ