Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյան. «Ուղիղ բոյկոտ եւ վերջ». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 10,2015 11:45

«Ժողովուրդ»-ն զրուցել է «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի հետ։

– Մենք կոչով բնակչությանն ենք դիմելու, ուղիղ բոյկոտ եւ վերջ։ Մենք համոզված ենք, որ եթե ոչ ասենք, ապա դա դարձնելու են այո։ Ճիշտ տարբերակն այն է, որ հանրությունը բոյկոտի այդ հանրաքվեն, մենք էլ արդեն կոնկրետ ներկայացրել ենք այն հիմքերը, որոնցից ելնելով պետք է լինի բոյկոտ։

– Ընդդիմադիր ուժերը նախքան սահմանադրական փոփոխությունների քննարկումը հայտարարում էին, որ իրենք բոյկոտելու են, սակայն այսօր ոչ-ի շտաբ է «գործում», որը քաղաքացիներին կոչ է անում քվեարկությանը մասնակցելու ու ոչ ասել…

– Մենք բոյկոտում ենք ու դիմելու ենք նաեւ ազգաբնակչությանը, որպեսզի չգնան քվեարկության, որպես քաղաքական ուժ որեւէ քննարկման չենք մասնակցելու, մեր ասելիքն արդեն ասել ենք։ Մենք բոյկոտում ենք գործընթացը, քվեարկությունից առաջ էլ կլինի մեր հայտարարությունը, հասարակությանը հասանելի կլինի մեր տեսակետը։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30