Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ հայրենիք»-ը հակված է նախաձեռնել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություններ. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 10,2015 11:37

«Ժողովուրդ»-ը զրուցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ՝ պարզելու համար, թե Արցախում ինչպիսի դիրքորոշում ունեն Հայաստանում անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների շուրջ։

– Եթե Հայաստանում ժողովուրդն այո ասի սահմանադրական փոփոխություններին, ապա ինչ-որ ժամանակ հետո հնարավո՞ր է՝ ԼՂՀ-ում եւս իրականացվեն նման փոփոխություններ։ Արդյո՞ք նման մտադրություն ունեն ԼՂՀ իշխանությունները։

– Անձամբ ես եւ իմ ղեկավարած կուսակցությունն արդեն տեւական ժամանակ է՝ խոսում ենք Արցախում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, ինչն այդքան էլ պայմանավորված չէ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներով։

Այնուամենայնիվ, հաշվի առնելով երկու հանրապետությունների ինտեգրացման բարձր մակարդակը՝ մենք պարտավոր ենք նկատի ունենալ դեկտեմբերի 6-ի հանրաքվեում մեծամասնություն ստացած կարծիքը՝ Արցախի ինստիտուցիոնալ զարգացման հետագա ուղին որոշելու հարցում։ «Ազատ հայրենիք» կուսակցությունը հակված է մոտակա ժամանակաշրջանում նախաձեռնել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քաղաքական խորհրդակցություններ, որոնք ավելի կհստակեցնեն մեր հետագա անելիքները։

– Հանուն ինչի՞ են արվելու սահմանադրական փոփոխությունները, արդյո՞ք ԼՂՀ-ի համար այսօր դա հրատապ հարց է։

– Իմ պատկերացմամբ Սահմանադրության փոփոխությունն անհրաժեշտ է հանուն պետության ավելի արդյունավետ կառավարման եւ ժողովրդավարության մակարդակի բարձրացման։ Համոզված եմ, որ գլխավորապես ինստիտուտներն են պայմանավորում պետությունների զարգացման ուղին եւ տեմպը։ Այդ պատճառով կարիք կա Սահմանադրությամբ ընտրել այնպիսի գործիքակազմ, որը լավագույնս կսպասարկի ժողովրդին, կհամապատասխանի Արցախի ներքին եւ արտաքին առանձնահատկություններին ու քաղաքացիների կարիքներին։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30