Լրահոս
Օրվա լրահոսը

«Սինջար եզդիների ազգային միավորում»-ը դիմում է Գարեգին Բ-ին, որ կարգի հրավիրի հոգևորականին

Նոյեմբեր 10,2015 11:24

Օրերս Եսայի քահանան անդրադառնալով եզդի տղայի և հայ աղջկա ամուսնության հնարավորությանը ասել է. «Եզդին արևապաշտ է: Եզդիների սրբավայր մտնելիս կարելի է տեսնել այնտեղ դրված սատանայի արձանը: Նրանք ոչ թե հավատում են սատանային, այլ խնդրում են սատանայից, որ նա չվնասի իրենց: Իրենց Աստվածն արևն է:Աղոթում են արևին, որպես լույսի: Հայ եկեղեցին եզդու հետ թույլատրում է ամուսնանալ միայն այն դեպքում, երբ եզդին հրաժարվում է իր կրոնից և, մկրտվելով Հայ Առաքելական եկեղեցում, դառնում եկեղեցու անդամ»:

Սա ոչ միայն գիտական տեսանկյունից անգրագետ մեկնաբանություն է, այլ նաև խտրական վերաբերմունք է կոնկրետ խմբի նկատմամբ:

Ուստի դիմում եմ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ին, որպեսզի կարգի հրավիրի իր հայրապետության ներքո գտնվող հոգևորականին, որպեսզի այլևս նման խտրական հայտարարություններ չլինեն: Եզդիների կրոնից անտեղյակ մեկը չի կարող խոսել մեր կրոնից: Եսայի քահանան ստվեր է նետում նաև Հայ առաքելական սուրբ եկեղեցու բարի անվան վրա:
Կոչ եմ անում նաև Արարատյան Հայրապետական թեմին իրենց պաշտոնական կայքից հեռացնել Եսայի քահանայի անհարիր մեկնաբանությունը:

«Սինջար եզդիների ազգային միավորում»-ն նախագահ Բորիս Մուրազի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30