Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Շաքարի արտադրության նվազում չի եղել, եւ ընդամենը աճել է ստվերը. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 10,2015 11:20

Ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 32.6 հազար տոննա շաքար, որը 45 տոկոսով քիչ է անցած տարվա նույն ցուցանիշից։ Բայց քանի որ մեր շատ սիրելի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամոն) եւ նույնքան սիրելի իշխանության ներկայացուցիչները պնդում են, թե ներկրվում է ոչ թե շաքար, այլ շաքարի հումք, ապա դրա ներկրման ծավալների փոփոխությունը չի կարող ազդել բյուջեի մուտքերի վրա, քանի որ հումքը ազատված է հարկերից։ Ուստի ստիպված ենք նայել արտադրության ծավալներին։

Այս տարվա առաջին 9 ամիսներին, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում արտադրվել է 36 հազար տոննա շաքար, անցած տարվա նույն ժամանակահատվածի՝ 45 հազար տոննայի փոխարեն։ Նվազումը 25 տոկոս է։ Առաջին հայացքից սա իրոք կարող էր հանգեցնել բյուջեի մուտքերի նվազմանը։ Բայց այստեղ կա մի ուշագրավ «մանրուք»։ Քանի որ Հայաստանից շաքար չի արտահանվում, ուստի շաքարի արտադրության ծավալների նվազումը կարող է պայմանավորված լինել դրա սպառման անկմամբ։ Արդյոք Հայաստանում շաքարի սպառումը նվազե՞լ է 25 տոկոսով։ Արդյոք դուք այս տարի 25 տոկոսով քի՞չ շաքար եք գնել խանութից, քան անցած տարի։ Շաքարը առաջին անհրաժեշտության ապրանք է, ինչպես հացը, կարտոֆիլը, սոխը, աղը եւ այլն։ Ու եթե պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում մանրածախ առեւտրի ծավալները նվազել են 7 տոկոսով, նշանակում է շաքարի սպառումը չի կարող նվազել ավելի, քան 7 տոկոսով, եթե չասենք, որ ընդհանրապես չի նվազել։ Կարելի է ենթադրել, որ բնակչության կողմից շաքարի սպառումը կարող է եւ աճած լինել՝ հաշվի առնելով մրգի այս տարվա գերառատ բերքը, որի մասը մեր տնային տնտեսուհիները, շաքար օգտագործելով՝ վեր են ածել ջեմերի ու կոմպոտների։ Հրուշակեղենի արտադրությունը, որը նույնպես շաքար է օգտագործում, նվազել է ընդամենը 10 տոկոսով եւ ոչ մի կերպ չէր կարող հանգեցնել շաքարի սպառման 25 տոկոսով նվազմանը։ Արդյոք սա չի՞ նշանակում, որ շաքարի արտադրության նման նվազում չի եղել, եւ ընդամենը աճել է ստվերը, եւ հենց այդ պատճառով էլ բյուջեն շաքարի ներկրում-արտադրությունից ավելի քիչ գումարներ է ստանում:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30