Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Անահիտ Բախշյանի՝ Աշոտյանը «պիտի կարողանա իր միջի հանրապետականին զսպել». «Հրապարակ»

Նոյեմբեր 10,2015 11:11

Անահիտ Բախշյանը նույնպես այն կարծիքին է, որ Արմեն Աշոտյանը շատ էր միջամտում հատկապես Արմեն Մարտիրոսյանի խոսքին. «Ես կարծում եմ, որ մեր Արմենը ճիշտ արեց, որ գնաց, որովհետեւ բոլոր դեպքերում դա մի հարթակ է, որտեղ Արմենը շատ հստակ կարողացավ ասել իր «ոչ»-ի հիմնավորումը։ Էլ որտե՞ղ «ոչ»-ն» իր տեսակետը պիտի հիմնավորի եւ տեղ հասցնի իր ասելիքը հասարակությանը։ Իմ կարծիքով, այդպիսի հաղորդումներին պետք է գնան «ոչ»-ի կողմնակիցները, ինչ վերաբերում է հաղորդավար Աշոտյանին, ապա այդ օրը նա նկատելիորեն կողմնակալ էր»։ Նկատենք, որ Արմեն Աշոտյանը տիկին Բախշյանի «շեֆն» է՝ նա աշխատում է Կրթության զարգացման ինստիտուտում, որպես փոխտնօրեն։

«Եռանկյունու» մի հաղորդման մեջ էլ Անահիտ Բախշյանն է տեսագրվել, որը կրթությանն էր նվիրված. իր խոսքի ժամանակ է՞լ է միջամտել ԿԳ նախարարը։ Ոչ՝ Աշոտյանը մյուս 2 բանախոսներին հորդորել է ջենթլմեն լինել եւ թողնել, որ ինքը խոսի։

Հաղորդման ձեւաչափը եւ այն, որ հաղորդավարի դերում ԿԳ նախարարն է, հետաքրքիր է թվում Անահիտ Բախշյանին, բայց այն, որ հանձինս Աշոտյան հաղորդավարի, սահմանադրական հանրաքվեի հետ կապված քննարկման ժամանակ «այո-ի» 2 ճակատ կար, դա վնասում է գործին, այնուամենայնիվ, Բախշյանը հուսով է, որ Աշոտյանն արձագանքներից հետեւություններ կանի։ «Պիտի կարողանա իր միջի հանրապետականին զսպել, բերանը ձգել, որ հանրապետականը չխոսի, այլ խոսի հաղորդավարը»,- ասաց Անահիտ Բախշյանն ու նկատեց, որ լավ չի լինի, եթե հետագայում էլ նույն կողմնակալ դիրքորոշմամբ հաղորդավար հանդես գա, բայց, ընդհանուր առմամբ, գնահատում է հաղորդավարի նրա կարողությունները:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30