Լրահոս
Օրվա լրահոսը

Մինսկի ֆորմատի հարցը լուծվե՞լ է. «Ժամանակ»

Նոյեմբեր 10,2015 11:05

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ Երևանում հայտարարել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան հստակ դիրքորոշում ունեն ղարաբաղյան կարգավորման հարցում և հանդես են գալիս միասնական դիրքով: Երևի թե որպես դրա վկայություն Լավրովը բացասաբար է արտահայտվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը Մինսկի խմբի համանախագահությունից այլ հարթակ տեղափոխելու փորձերին՝ անդրադարձ կատարելով ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում մի քանի օր առաջ ընդունված զեկույցին:

Բրիտանացի պատգամավոր Ուոլթերի այդ զեկույցում առկա էին մի շարք հակահայ ձևակերպումներ: Այդ զեկույցի ընդունումից գրեթե անմիջապես հետո այդ հանգամանքի առիթով բացասաբար էր անդրադարձել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Եվ ահա, Երևանում գրեթե նույն մոտեցումը կրկնել է Սերգեյ Լավրովը: Սակայն արդյո՞ք իսկապես միասնական են համանախագահները ղարաբաղյան հարցում իրենց դիրքորոշումներում: Սա, իհարկե, շատ դժվար է ասել: Համենայնդեպս, եթե մենք կարող ենք արձանագրել միասնական մոտեցումներ, միաժամանակ ակնհայտ է նաև, որ կարող ենք բերել նաև շահերի բախման բազում օրինակներ՝ հենց նույն ղարաբաղյան հարցում: Եվ այս տեսանկյունից, իհարկե, նման հայտարարությունները խիստ հարաբերական են:

Սակայն կոնկրետ դեպքում հատկանշական է, որ փաստորեն և՛ ԱՄՆ-ը, և՛ Ռուսաստանը հանդես են գալիս Ադրբեջանի, այսպես ասած, ձեռք բերած դիվանագիտական հաջողության դեմ, որպիսին Բաքուն փորձում է ներկայացնել ԵԽԽՎ-ի զեկույցը: Ահա այս տեսանկյունից, իհարկե, շատ հազվադեպ է պատահում, որ կոնկրետ Ադրբեջանի հանդեպ մոտեցումների հասցեականության առումով համանախագահները միակարծիք լինեն և արտահայտեն միասնական դիրքորոշում, թեկուզ փոքր դրվագում: Այս կոնտեքստում հետաքրքրական է, որ երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ըստ էության, սպառնալից հայտարարություն է արել՝ ասելով, որ մոտ ժամանակներս Ադրբեջանը ցույց կտա իր ռազմական առավելությունը Հայաստանի հանդեպ:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30