ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը լրագրողներից մեկի հետ զրույցում վստահեցրել էր, որ ինքը ՄԻՊ դառնալու ամբիցիաներ չունի։ «Ինձ համար լավագույն թեկնածուն եղել եւ մնում է Ավետիք Իշխանյանը»,- ասել էր Սամվել Ֆարմանյանը:
Հայաստանի Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է մտածում այդ մասին, ՄԻՊ դառնալու ամբիցիաներ ունի՞։
«Ես հիմա իմ ցանկությունն ունեմ, թե չունեմ, դրա մասին չեմ ասի, որովհետեւ այդպիսի բան մարդ կարող է ասել այն ժամանակ, երբ իրեն առաջարկեն։ Ես չեմ սիրում նախապես ասել՝ ես այսպես եմ, ես այնպես եմ, եւ այլն։ Միանգամից Ձեզ ասեմ, որ բազմիցս են եղել տարբեր տիպի առաջարկություններ, գլուխ գովել չլինի, բայց ես չեմ համաձայնել։ Այնպես որ, տվյալ դեպքում այս հարցը մի քիչ անտեղի է, որովհետեւ պետք է գա այդ փորձությունը, մարդն անցնի եւ նոր կարողանա ասել։ Ես Ձեզ մի ուրիշ բան ասեմ, ընդհանրապես բացառում եմ, որ իմ թեկնածությունը երբեւէ կլինի, եւ դրանով կարելի է սահմանափակվել»,- ասաց Ավետիք Իշխանյանը։
Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում