Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. Իշխանությունը պետք է որոշի Հայաստանի տնտեսական զարգացման մոդելը

Նոյեմբեր 09,2015 22:50

«Այժմ մենք հատակում ենք, տնտեսության վերջն է, տնտեսություն չկա»,- նոյեմբերի 7-ին Կովկասյան աշխարհաքաղաքական ակումբի կազմակերպած ռուս-հայկական կլոր սեղանի ընթացքում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքերով՝ փակուղային իրավիճակ է ստեղծվել եւ իշխանությունը պետք է որոշի Հայաստանի տնտեսական զարգացման մոդելը. «Երկու ելք կա, իշխանությունը պետք է ինֆլյացիան բարձրացնի՝ օգնելով արտահանողներին, ինչպես դա արել է Ռուսաստանը: Միշտ տնտեսությունում այդպես է, եթե ցանկանում եք լինել արտահանող երկիր, ձեր արժույթը ինչ-որ բանի հիման վրա լինի»:

Նա նշեց, եթե 2016 թվականի բյուջեում եկամուտներն ընդամենը լինելու են 2,5 միլիարդ դոլար, որը 2015 թվականին 2,9 միլիարդ է կազմում, այսինքն՝ 400 միլիոն նվազել է. «Պաշտոնապես իշխանությունն ասում է՝ վերջ, ես չեմ կարող փող հավաքել, ես հնարավորություններ չունեմ, կապրե՛ք իմ բյուջեով»:

Ըստ Վահագն Խաչատրյանի, Հայաստանի համար գլխավոր խնդիրներն են գործազրկությունը եւ աղքատությունը: Նա համարում է, որ գործազրկությունը եւ աղքատությունը նվազեցնելու համար իշխանությունը քայլեր չի կատարել, եղել են պարզապես գեղեցիկ նկարագրված ծրագրեր, որոնք մնացել են թղթի վրա. «Եթե վերցնենք 2008 թվականը՝ նախաճգնաժամային, եւ այժմ, այն ժամանակ արտաքին պարտքը կազմում էր 1,5 միլիարդ դոլար, հաջորդ տարի կդառնա 5,5 միլիարդ: Այսինքն՝ մենք 3 անգամ ավելացրել ենք պարտքը, բայց ոչինչ չենք ստացել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30