«Ֆինանսական բուրգի» հայտնի գործով մեղադրյալ Արթուր Անդրեասյանի մայրը այս գործով նոր մանրամասներ է իմացել: Նա պարզել է, որ այս գործով տուժող ճանաչված Արտակ Գալստյանը, որին նրանք հիմնական մեղավորն են այս գործով ճանաչում, ոստիկանության կարգապահական հանձնաժողովի անդամ է:
«Նա բանդիտ է, որը այս ամեն ինչը սարքել է Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի գլխին՝ վերադասի պատվերով: Մենք Նազարյանի հոր ու մոր բարեկամներն էին, մեր ընտանիքները բարեկամական ջերմ հարաբերությունների մեջ էին, տղայիս գլխին սարքելով, որպես Նազարյանի մտերիմ, Նազարյանին հանեցին»,-Aravot.am-ին պատմեց Արթուր Անդրեասյանի մայրը՝ Փառանձեմ Հակոբյանը:
Նա պնդեց, որ Արտակ Գալստյանն էլ, որը պարտքով ու տոկոսով գումարներ էր տալիս իր որդուն, Վանո Սիրադեղյանի «գործակալն է». «Այդ փողերը մեծամասամբ Վանոյի փողերն են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ