Լրահոս
Օրվա լրահոսը

«Շահեկան պայմաններում այսօր Հանրապետականն է». Ա1+ (Տեսանյութ)

Նոյեմբեր 09,2015 21:10

Քաղաքական կուսակցություններին ձեռնտու է ուժեղ նախագահի ինստիտուտը,-սա Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի խոստովանությունն է. «Շահեկան պայմաններում այսօր Հանրապետականն է»:

Նախագահի ինստիտուտից Հանրապետականը հրաժարվում է, որպեսզի քաղաքական մյուս ուժերն էլ դառնան խաղացող. «Եթե մնար նույնը, էդ պտուղերը այս Սահմանադրության փոփոխությամբ չի… Մի ուրիշ Հանրապետական կլիներ»:

Գալուստ Սահակյանը հիշում է, որ ընտրակեղծիքներն ի հայտ եկան, երբ Հայաստանը խորհրդարանական հանրապետությունից դարձավ նախագահական. «Հենց նախագահական եղավ, միակենտրոն եղավ, սկսվեց այդ շարժը գնալ, այսինքն, նրանց, ում որ այսօր մեղադրում եք իբրեւ թե մոնոպոլիստներ են, առաջացումը հիմքերը էնտեղ որոնեք»:

Երկու օր առաջ Սփյուռքի նախարարն ասում էր, որ նախագահի ինստիտուտը թուլացնում են, որովհետեւ նախագահի ընտրությունները խնդիրներ էին առաջացնում։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30