Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. Քաղաքական խաղի կանոնները փոխել չի կարելի

Նոյեմբեր 09,2015 20:30

«Հայաստանում ընտրությունների ինստիտուտը ոչնչացվել է. Հայաստանում բոլոր ընտրությունները կեղծվում են»,- նոյեմբերի 9-ին Կովկասյան աշխարհաքաղաքական ակումբի կազմակերպած հայ-ռուսական կլոր սեղանի ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը:

Նա նշեց, որ ընտրությունները կեղծելու մասշտաբը այնքան մեծ է, որ երաշխավորում է ընտրություններում իշխանությունների հաղթանակը: Նրա խոսքերով՝ Հայաստանում՝ անկախությունից հետո, ժողովրդագրական բոլոր ցուցանիշները նվազելու միտում ունեն՝ բացի ընտրողների պաշտոնական թվից, որը գնալով աճում է: Նա համարում է, որ այդ մարդկանց թվի աճն է ընտրակեղծիք ապահովում:

«Եթե Սահմանադրությունը չփոխվի, ապա Սերժ Սարգսյանը պետք է գնա, ոչ մի ընտրակեղծիք չի օգնի: Դա միակ պատճառն է, որ նա սահմանադրական փոփոխություններ է նախաձեռնել՝ Հայաստանի կառավարման համակարգ կիսանախագահականից, որը գործում է Ռուսաստանում, Ֆրանսիայում, փոխելով խորհրդարանականի»,- ասաց նա:

Լեւոն Զուրաբյանը նկատեց, որ Սերժ Սարգսյանը միշտ խորհրդարանական կառավարման հակառակորդներից է եղել. «Զարմանալի չէ, որովհետեւ Հայաստանը ազգային անվտանգության առումով խոցելի վիճակում է գտնվում, եւ այս իրավիճակում անցումը նախագահականից խորհրդարանական կառավարման համակարգին բացահայտում է այդ խոցելի իրավիճակը եւ շատ խնդիրներ է ստեղծում զինված ուժերի արդյունավետ կառավարման համար»:

Նա համարում է, որ քաղաքական խաղի կանոնները փոխել չի կարելի, եւ Սահմանադրությունը նրա համար է, որ էլիտան ենթարկվի, այլ ոչ թե փոփոխի եւ իրեն ենթարկի. «Մենք համոզված ենք Հայաստանի խնդիրներից եւ ոչ մեկի լուծումը, ես ի նկատի ունեմ կոռուպցիան, մենաշնորհը, կեղծիքները, խնդիր չի դնում Սահմանադրություն փոխել: Այս խնդիրների լուծումներից եւ ոչ մեկը կախված չէ Սահմանադրությունից: Իրականում, եթե Սահմանադրությունը գործի, երկրում արդար ընտրություններ անցկացվեն, այս բոլոր խնդիրները կլուծվեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30