ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ նալբանդյանը անդրադարձավ Սուդանում կործանված ինքնաթիռի զոհերի աճյունները Հայաստան տեղափոխելու հարցին: Նա երախտագիտություն հայտնեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ՌԴ ԱԳՆ-ի աջակցության համար ու նշեց. «Մենք դեսպան չունենք Հարավային Սուդանում, սակայն ուղարկել ենք մեր աշխատակցին Կահիրեի հյուպատոսարանից: Կարծում եմ՝ մոտ օրերս կլուծվի աճյունները Հայաստան տեղափոխելու հարցը»:
Ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև սիրիական հակամարտությանը: Պարոն Լավրովը շեշտեց, որ նախ պետք է հստակեցնել ահաբեկիչների ցանկը, որպեսզի մեկը մյուսին չմեղադրի հարձակման մեջ, այնուհետև կարևորեց քաղաքական ընդդիմադիրների ցանկը ճշտելը, որոնք ժնևյան կոնվենցիայի և ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի հիման վրա կկարողանան աշխատանքներ տանել տարբեր պետությունների հետ հակամարտությունների կարգավորման համար:
Այնուհետև Սերգեյ Լավրովը շեշտեց, թե որոշ մարդիկ սիրիական հակամարտությունը շատ վերացական են պատկերացնում՝ հաճախ այն պատկերացնելով միայն Ասադի հրաժարականով լուծվող խնդիրը, որը հեռու է իրականությունից:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ