Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշխառություն կատարելու դեպքով գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ

Նոյեմբեր 09,2015 18:02

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Համլետ Ք.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մարտին նույն քրեակատարողական հիմնարկի ծառայողից ամսեկան 7 տոկոս տոկոսադրույքով վերցրել է 1500 ԱՄՆ դոլար գումար: Բացի այդ, ինքը նույն ամսին հիշյալ հիմնարկի մեկ այլ ծառայողից ամսեկան 3 տոկոս տոկոսադրույքով վերցրել է 500 հազ. ՀՀ դրամ գումար: Մինչև 2015 թվականի հոկտեմբեր ամիսն ինքը վճարել է նշված տոկոսադրույքները, որից հետո չի կարողացել կատարել վճարումները: Այդ պատճառով ցանկացել է ինքնասպանություն գործել, սակայն այն կանխվել է, քանի որ կինը գրպանից գտել է ինքնասպանություն կատարելու վերաբերյալ իր գրությունը:
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից վաշխառություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30