Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրաճանաչ գյումրեցու պատգամը կատարեցին ԱՄՆ դեսպանները (Տեսանյութ, ֆոտոշարք)

Նոյեմբեր 09,2015 17:46

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրու երիտասարդական պալատում տեղի ունեցավ գյումրեցի գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանի՝ ռեստավրացիայի ենթարկված «Ջրաղացի ճանապարհին» որմնանկարի բացումը: Այս իրադարձությանը մասնակցում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:  Նշենք, որ որմնանկարը ռեստավրացիայի է ենթարկվել ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից:

IMG_0941 IMG_0943 IMG_0960

 

Այս հիմնադրամը ֆինանսավորել է երեք ծրագրեր. մեկը Ռաֆայել Աթոյանի «Ջրաղացի ճանապարհին» որմնանկարի վերականգնումն է, մյուսը Արագածոտնի մարզի Դաշտադեմի միջնադարյան ամրոցի տարածքում պեղումների ու վերականգման, և Արենու քարանձավում առկա նշանակալի հնագիտական գտածոների պահպանության աշխատանքներն են:

Richard_Mils_4

Ինչպես նշեց ԱՄՆ դեսպանն, այս երեք ծրագրերի համար ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից հատկացվել է 200.000 ԱՄՆ դոլար գումար: Դեսպանը, հատուկ շնորհակալություն հայտնելով Մինաս Ավետիսյան հիմնադրամին ու միջազգային փորձագետներին գեղեցիկ որմնանկարը վերականգնելու համար, ասաց. «Ռաֆայել Աթոյանը գյումրեցի արվեստագետ է, որը միջազգային ճանաչում ու համբավ ունի: Արվեստագետ, որի աշխատանքներում հայրենի տիեզերքի գեղեցիկ բնությունն է պատկերվում: Փաստական հանգամանքներից ևս մեկը նշենք. նկարիչը կյանքի վերջին տարիներին ապրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և այնտեղ է մահացել, սակայն նա թողել է այնպիսի աշխատանքներ. հաճույք ենք ստանում նայելով այս որմնանկարը, որտեղ նա քնարական գույներով Հայաստանի կյանքն է պատկերել»:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ ներկայացրեց, թե քանի որմնանկար կա Շիրակի մարզում, քանիսն են վերականգնել ու որտեղ են գտնվում: Ըստ նախարարի հայտնած տվյալների, 21 որմնանկարներից 12-ը Մինաս Ավետիսյանին են, մեկը՝ Հակոբ Հակոբյանինն է, 2-ը Ռոբերտ Աթոյանինը, կան որմնանկարներ նաև Աշոտ Մելքոնյանից, Անատոլի Գրիգորյանից, Էդուարդ Եդիգարյանից:


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ ասաց, որ ինքը 2013 թվականին ԱՄՆ-ում այցելել է Ռաֆայել Աթոյանին, որն իրեն ասել է. «Գիշերը, որ քնում եմ՝ Գյումրու սարերն են աչքիս առաջ գալիս»: Նա քաղաքապետին նաև հասկացրել է տեր կանգնել, փրկել Գյումրիում գտնվող իր ստեղծագործությունները: Քաղաքապետը մեջբերեց նաև նկարչի հետ ունեցած խոսակցության այդ հատվածը. «Ես Գյումրիում ունեմ որմնանկարներ, որոնք կործանվում են…Այսօր ինքը չկա, բայց իր որմնանկարը ուրախացրեց բոլորիս»:

Նշենք, որ դեսպանը մշակութային այս իրադարձությունից դուրս ոչ մի հարցի չպատասխանեց:

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30