Պահեստազորի գնդապետ, խարդախության համար 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանն այսօր կեսօրին դադարեցրել է 11 օր տեւած իր հացադուլը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը:
Նրա խոսքերով՝ հիմա Վոլոդյա Ավետիսյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ից ազատամարտիկը անժամկետ հացադուլ էր հայտարարել՝ այս կերպ իր բողոքն արտահայտելով անկախ հանձնաժողովի որոշման դեմ: Հանձնաժողովը մերժել էր նրան վաղաժամկետ ազատ արձակել:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ